Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հանել է դյութի ֆրի խանութներում ապրանքների վաճառքի քաշի և չափսերի սահմանափակումները։ Նախկինում գործել է ծանրաքաշ ապրանքների (20 կգ-ից ավելի քաշով) և մեծածավալ ապրանքների (երկարության, լայնության և բարձրության գումարը 200 սմ-ն գերազանցելու դեպքում) իրացման արգելքը:
Արգելքից ազատվել են նաև արտահանման մաքսատուրքերի ենթակա ապրանքները, եթե դրանք պատրաստվել են մանրածախ վաճառքի համար և բաժնեծրարվել սպառողական տարա որպես պատրաստի արտադրատեսակներ։
Որոշումն ընդունվել է ԵԱՏՄ գործարար համայնքի համապատասխան պահանջի շրջանակներում՝ անմաքս առևտրի խանութներում ապրանքների տեսականին ընդլայնելու նպատակով։
Տեղեկանք
Սահմանափակումները կպահպանվեն Հայաստանի Հանրապետությունում: