Նորություններ

15.07.2024

ԵՏՀ-ն վերականգնել է բարեխիղճ մրցակցությունը դեղերի շուկայում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել է ռուսական «Ֆարմստանդարտ-Լեկսրեդստվա» ԲԲԸ ընկերության դիմումը անբարեխիղճ մրցակցության մասին:

Դիմումատուի տեղեկատվության համաձայն՝ «ԷՍԿՕ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ն (Հայաստանի Հանրապետություն) իրացրել է «Ինգալիպտ Վիալայն», «Կամետոն Վիալայն», «Ֆուրացիլին Վիալայն» անվանումներով օծանելիքակոսմետիկական արտադրանք (բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ), որոնք նման են քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բուժման լայնորեն հայտնի դեղամիջոցների («Ինգալիպտ», «Կամետոն», «Ֆուրացիլին») ապրանքային անվանումներին: Նման նմանությունը կարող են մոլորության մեջ գցել սպառողներին այդ ապրանքների բուժիչ հատկությունների առկայության վերաբերյալ:

Քննարկելով դիմումը՝ Հանձնաժողովը նախազգուշացում է տվել «ԷՍԿՕ-ՖԱՐՄ» ՍՊԸ: Սահմանված ժամկետներում ընկերությունը դադարեցրել է նշված օծանելիքակոսմետիկական արտադրանքի (ՕԿԱ) արտադրությունն ու իրացումը: Հաշվի առնելով սահմանված ժամկետում նախազգուշացման բոլոր պահանջների կատարումը՝ Հանձնաժողովը դադարեցրել է դիմումի քննարկումը։

Դիմումի քննարկման ընթացքում պարզվել է, որ մարկետփլեյսերում ապրանքների քարտերում նշված է եղել, որ այդ օծանելիքակոսմետիկական արտադրանքը կարող է կիրառվել ռինիտի, տոնզիլիտի, անգինայի և ԼՕՌ օրգանների այլ հիվանդությունների բուժման համար։ Սակայն «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխկանոնակարգը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք կիրառվում են հիվանդությունների ախտորոշման և բուժման համար», – նշել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն Օլգա Կորոլկովան։

Գնորդներին պաշտպանելու և «ԷՍԿՕ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ի գործողությունների հետևանքները վերացնելու համար Հանձնաժողովը դիմել է Ռուսաստանի հայտնի մարկետփլեյսերի՝ Wildberries-ի, Ozon-ի և «Յանդեքս Մարկետի» ներկայացուցիչներին: Հարթակները օպերատիվորեն արգելափակել են ապրանքների համապատասխան քարտերը և մատակարարին պարտավորեցրել են հեռացնել արտադրանքի բուժիչ հատկությունների մասին տեղեկատվությունը: Այսպես ընկերությունները ԵՏՀ-ին օգնեցին վերականգնել բարեխիղճ մրցակցությունը Միության դեղերի շուկայում։