Նորություններ

23.04.2024

ԵՏՀ-ն նախազգուշացում է տվել ինքնագլորների վարձույթի ծառայությունների անդրսահմանային շուկայում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկը նախազգուշացում է տվել Whoosh ընկերության ֆինանսական տնօրենին։ 

Նախազգուշացումը տրվել է ինքնագլորների վարձույթի ծառայությունների սակագների արժեքի հնարավոր էական աճի մասին Whoosh ընկերության ֆինանսական տնօրեն Ալեքսանդր Սինյավսկու հրապարակային հայտարարության կապակցությամբ, որը տեղադրվել էր «Ինտերֆաքս» տեղեկատվական խմբի կայքում։

Այս հրապարակային հայտարարությունը կարող է էական ազդեցություն ունենալ ինքնագլորների վարձույթի ծառայությունների ապրանքային շուկայի վրա և հանգեցնել մրցակցության խախտումների, որոնց արգելքը սահմանված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 76-րդ հոդվածով։

Նախազգուշացում կարող է տրվել ինչպես ֆիզիկական անձի, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի, եթե անդրսահմանային շուկայում նախատեսվող վարքագծի մասին հրապարակային հայտարարությունը կարող է հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման: