Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Տատյանա Նիկոլաևայի նախագահությամբ քննարկվել է պետական վերահսկողության (հսկողության) մարմինների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների հավատարմագրման մարմինների հետ պետական վերահսկողության (հսկողության) մարմինների փոխգործակցության կարգի նախագիծը։
Փաստաթուղթը պատրաստվել է Ռազմավարություն-2025-ի 4.7.1-ին կետի իրականացման նպատակով։
Քննարկման ընթացքում ԵԱՏՄ պետությունների փորձագետները դիտարկել են Միության միասնական շուկան միութենական օրենսդրության պահանջներին չհամապատասխանող արտադրանքից պաշտպանելուն առնչվող խնդրահարույց հարցեր: Դրանց թվում են վերահսկիչ մարմնի կողմից իր տարածքում նման արտադրանք հայտնաբերելու դեպքում անդամ պետությունների այլ վերահսկիչ մարմիններին օպերատիվորեն տեղեկացնելու ուղղությամբ կատարվող գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաև տեղեկացման համակարգի շրջանակներում փոխանցման ենթակա տեղեկությունների անհրաժեշտ կազմը։
Քննարկվել են նշված արտադրանքի նկատմամբ միջոցներ ձեռնարկելուն ուղղված վերահսկիչ մարմինների մոտեցումները, ինչպես նաև հսկիչ մարմինների կամ այլ լիազորված մարմինների կողմից ազգային օրենսդրությանը համապատասխան համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման մոտեցումները:
Քննարկվել է Միության համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի միասնական գրանցամատյանում համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի իրավական կարգավիճակը որևէ անդամ պետության տարածքում դրանց գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում:
«Փոխգործակցության կարգի ընդունումը Միության երկրների պետական վերահսկողության մարմիններին թույլ կտա տեղեկացման համակարգի շրջանակներում օպերատիվորեն տեղեկատվություն փոխանակել պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասին արձագանքման միջոցներ ձեռնարկելու համան», — նշել է Տատյանա Նիկոլաևան։
Պետական վերահսկողության (հսկողության) մարմինների օպերատիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ հավատարմագրման մարմինների հետ, կօգնի պաշտպանել միասնական շուկան պահանջներին չհամապատասխանող արտադրանքից և համապատասխանության գնահատման մասին անհիմն տրված փաստաթղթերից:
Կարգի նախագիծը մինչև ընթացիկ տարվա վերջ կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։