Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի նիստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովի նախագահությամբ, համաձայնեցվել է փոփոխությունների փաթեթը, որոնք կներառվեն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարեկու մասին առաջին համալիր արձանագրության նախագծում։
Այս փոփոխություններն անդամ պետությունների համար առաջնահերթություն են մաքսային ոլորտում: Դրանք կօգնեն կարգավորել Մաքսային օրենսգրքի կիրառման հետ կապված մի շարք խնդրահարույց հարցեր, պարզեցնել և արագացնել ապրանքների անցումը Միության մաքսային սահմանով և մաքսային գործառնությունների առանձնահատկություններ սահմանել ապրանքների առանձին կատեգորիաների համար:
Այդպիսի խնդիրներից են, մասնավորապես, մաքսային սահմանով բեռնարկղերի տեղափոխման կարգը, տարանցիկ և կաբոտաժային փոխադրումների իրականացումը, մաքսային պահեստի, ազատ մաքսային գոտու և ազատ պահեստի մաքսային ընթացակարգերի կիրառումը։
Քննարկելով առանձին հարցեր, որոնք դեռ ամբողջությամբ համաձայնեցված չեն, աշխատանքային խմբի անդամները հավանություն են տվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջին համալիր արձանագրությունը իրավական փորձաքննության, այնուհետև ներպետական հաստատմանը ուղարկելուն։
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է ԵՏՀ Կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 15-ի № 125 կարգադրությամբ ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հայեցակարգային հարցերի քննարկման և որոշումներ ընդունելու համար, որոնք իրագործում են պահանջում Միության շրջանակներում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերում