Եվրասիական տնտեսական միության տնտեսությունը կայուն աճ է արձանագրում, որը պայմանավորված է ներքին պահանջարկով, պետական ներդրումներով և տարածաշրջանային առևտրի ակտիվ վերակազմավորմամբ։ Այս մասին հոկտեմբերի 9-ին Ալմաթիում՝ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը նվիրված Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի 8-րդ բազմակողմ համաժողովի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ջապարկուլովը։
«Աջակցություն առաջընթաց, համընդգրկուն և կայուն տնտեսական աճին, լիարժեք և արտադրողական զբաղվածությանը և բոլորի համար արժանապատիվ աշխատանքին» 8-րդ ԿԶՆ նվիրված նստաշրջանում Ասկար Ջապարկուլովը, մասնավորապես, նշել է, որ 2023 թվականին ԵԱՏՄ ՀՆԱ-ն աճել է 3.8%-ով՝ առաջ գերազանցելով համաշխարհային տնտեսության աճի տեպմերը: Այս տարի տնտեսական զարգացման տեմպերն էլ ավելի բարձր են. առաջին կիսամյակի արդյունքներով Միության ՀՆԱ-ն աճել է 4.6%-ով։
Հանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ դաշնակից երկրների կայուն աճի հասնելու գործիքներից մեկը ԵԱՏՄ կանաչ վերափոխումն է։ Այս համատեքստում ԵՏՀ կողմից մշակված կարևոր փաստաթուղթ է Միությունում կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգը: Այս փաստաթղթի նախապատրաստումը կոնկրետ քայլ է ԿԶՆ իրականացման արագացման նպատակով ինտեգրացիոն ներուժն օգտագործելու ուղղությամբ:«
Հայեցակարգն առաջարկում է կանաչ տնտեսության զարգացման միասնական մոտեցում, որը կնպաստի բնապահպանական կարգավորման ազգային համակարգերի փոխադարձ ճանաչմանը: Սա, իր հերթին, թույլ կտա խուսափել այսպես կոչված «կլիմայական խոչընդոտներից»՝ բնապահպանական կամ կլիմայական նկատառումներով կիրառվող սահմանափակող միջոցներից»,- եզրափակել է Ասկար Ջապարկուլովը։
ԷՍԿԱՏՕ ներկայացուցիչները նշել են, որ ԿԶՆ-ները մինչև 2030 թվականն իրականացնելու հարցում Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանը լուրջ մարտահրավերների է բախվում: Միաժամանակ, առաջընթաց է նկատվում առանձին ԿԶՆ-ների, այդ թվում՝ ԵԱՏՄ նպատակների հետ փոխկապակցվածների մասով, օրինակ՝ 8-րդ ԿԶՆ և 17-րդ ԿԶՆ: Միության երկրները դրանց մասով լավ արդյունքներ են արձանագրում։ Այսպես, Հայաստանը տարածաշրջանում ՀՆԱ աճի տեմպերով առաջատարների թվում է։ Ինչ վերաբերում է 17-րդ ԿԶՆ-ին, ապա Միության բոլոր պետությունները բարելավել են ԿԶՆ իրականացման մշտադիտարկման իրենց վիճակագրական կարողությունները: Այսպիսով, հաստատվել է այն թեզը, որ եվրասիական ինտեգրումն արագացնում է ԵԱՏՄ պետությունների կողմից Կայուն զարգացման նպատակների իրագործումը։
ԷՍԿԱՏՕ-ի ենթատարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպված 8-րդ համաժողովին մասնակցել են Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրասիական զարգացման բանկի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ՊԳԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակություններ։