Եվրասիական տնտեսական միության երկրների պետական մարմինների և գործարար համայնքների փորձագետները փետրվարի 28-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեին առընթեր մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկել են ԵԱՏՄ երկրների մի շարք նախաձեռնող նախագծեր, որոնք ուղղված են Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում փոփոխություններ կատարելուն։
Քննարկվել են մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և ստուգումների քանակի նվազեցման համար կոնտեյներների մասին տեղեկություններ նշելու օպտիմալացումը, ինչպես նաև ապրանքների հայտարարագրի, տարանցման և տրանսպորտային միջոցի հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու կարգը:
Բացի այդ, նիստի մասնակիցները տեղեկացվել են ԵՏՀ կոլեգիայի նախկինում համաձայնեցված այլ որոշումների նախագծերի առաջմղման մասին, այդ թվում՝ դրանց կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի իրականացման շրջանակներում:
Տեղեկանք
Ապրանքների հայտարարագրի լրացման կարգը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի № 257 որոշմամբ։
Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է ԵՏՀ մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմանը համապատասխան։