Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի նիստերին՝ վերջինիս Բրյուսելի (Բելգիա) կենտրոնակայանում։
«Հանձնաժողովի մասնակցությունը ՀՄԿ խորհրդի տարեկան նիստերին ԵՏՀ մաքսային համագործակցության բլոկի աշխատանքի արդիական ուղղություն է և թույլ է տալիս արդյունավետ երկխոսություն կառուցել միջազգային մաքսային հանրության և մաքսային կարգավորման կատարելագործման և առևտրի ընթացակարգերի պարզեցման գործընթացում ներգրավված միջազգային կազմակերպությունների հետ», — նշել է Էլդար Ալիշերովը։
Միջոցառման շրջանակներում քննարկվել են ՀՄԿ հաշվետվությունները 2023–2024 թվականներին միջազգային մաքսային համագործակցության այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ինստիտուցիոնալ զարգացումը, սակագների (ապրանքների ծագումը, գնահատումը և դասակարգումը), օրենսդրությանը համապատասխանության և առևտրի պարզեցման հարցերը, ՀՄԿ քաղաքականությունը, ֆինանսները:
Նիստերի առանցքային թեմաներն էին մաքսային վարչարարության գործիքների կատարելագործումը, մաքսային մարմինների փոխգործակցությունը, առևտրի ընթացակարգերի պարզեցումը, ՀՄԿ աշխատանքային մարմինների գործունեության արդյունքների մասին հաշվետվությունների տրամադրումը:
Էլդար Ալիշերովի կարծիքով՝ նման համագործակցության հեռանկարներն ակնհայտ են. Խորհրդի շրջանակներում ապահովվում է անդամ պետությունների մաքսային համակարգերում բարձրագույն աստիճանի համաձայնեցվածություն և միատեսակություն, հետազոտվում է մաքսային տեխնոլոգիաների և այս կապակցությամբ մաքսային օրենսդրության զարգացման և կատարելագործման հետ կապված հիմնախնդիրները: Ընդ որում, Հանձնաժողովը՝ որպես ՀՄԿ դիտորդ, միջազգային մաքսային հանրությունում Եվրասիական տնտեսական միության դրական կերպարն է ձևավորում։
Հանձնաժողովի համագործակցությունը ՀՄԿ խորհրդի հետ, ինչպես նաև ԵՏՀ ներկայացուցիչների մասնակցությունը ՀՄԿ տեխնիկական կոմիտեների նիստերին ԵՏՀ և ՀՄԿ միջև 2016 թվականի հունիսի 17-ի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կշարունակվի։