Նորություններ

29.03.2024

Էլդար Ալիշերովը Ղրղզստանում հանդիպել է բիզնեսի ներկայացուցիչների հետ և խոսել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի հիմնական նորամուծությունների մասին

ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը Ղրղզստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության հարթակում։

 Ղրղզստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային կարգավորման ոլորտի արդիական հարցեր՝ ԵԱՏՄ-ում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման նորմատիվ բազան և գործնական ասպեկտները:

Միջոցառման շրջանակներում Էլդար Ալիշերովը բարձրաձայնել է արտաքին էլեկտրոնային առևտրի շրջանակներում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում ներդրված հիմնական նորամուծությունները, հատուկ ուշադրություն է դարձվել էլեկտրոնային առևտրի օպերատորի նոր ինստիտուտի ներդրմանը, որը կապող օղակ է գնորդի և մաքսատան միջև և ապահովում է էլեկտրոնային առևտրային հարթակներում գնվող ապրանքների հետ մաքսային գործառնությունների կատարումը։

ԵՏՀ նախարարը կարևորել է համատեղ աշխատանքը և հաստատել Հանձնաժողովի մաքսային բլոկի հարթակում կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

 «ԵՏՀ-ի համար միշտ գերակայություն է բիզնեսի շահերի ապահովումը, և այն օպերատիվորեն որոշումներ է կայացնում Հանձնաժողովում ստացվող դիմումների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է պետական մարմինների կողմից արդյունավետ վերահսկողության ապահովումը, մաքսային ոլորտում գործող օրենսդրության պահպանումը»,- նշել է Էլդար Ալիշերովը։

Քննարկվել է նաև Ղրղզստանում Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին համապատասխան «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ներդրման փորձնական նախագծերի ցուցադրման հարցը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են նման ցուցադրման սկզբունքները։ «Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր ԱՏԳ ոլորտի «Մեկ պատուհան» կենտրոնի» ղեկավարությունն իր հերթին ներկայացրել է Ղրղզստանի կողմից «մեկ պատուհան» ազգային մեխանիզմի զարգացման շրջանակներում իրականացվող տեղեկատվական համակարգերի և ծառայությունների մասին զեկույցը և շնորհանդեսը: