Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Էլեկտրոնային ծառայությունները ԵԱՏՄ-ում հարկվելու են ԱԱՀ-ով ըստ դրանց սպառման վայրի
Էլեկտրոնային ծառայությունները ԵԱՏՄ-ում հարկվելու են ԱԱՀ-ով ըստ դրանց սպառման վայրի
21.02.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությունում ծառայությունների էլեկտրոնային առևտրի հարկման մեխանիզմները և ուղարկել է ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի։
Հայեցակարգային առումով հարկման մեխանիզմը նախատեսում է՝
ԱԱՀ-ի վճարում ըստ ծառայության սպառման վայրի.
հարկատուի «հեռավար» և պարզեցված գրանցում.
հարկային հայտարարագրի պարզեցված կարգով ներկայացում։
Էլեկտրոնային ձևով ծառայությունների ցանկը արդեն համաձայնեցվել է ԵԱՏՄ երկրների կողմից և Խորհրդի քննարկմանն է ներկայացվելու ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունների հաստատումից հետո։
«Էլեկտրոնային ծառայությունների շուկան բավականին արագ է աճում։ Մեր ընդհանուր խնդիրը՝ դա զարգացման օպտիմալ պայմանների ստեղծումն է առանց ԵԱՏՄ երկրների բյուջեներին և քաղաքացիներին վնաս հասցնելու», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը։