Օրացույց

04.04.2016

«ԵԱՏՄ երկրներ – Չեխիայի Հանրապետություն. ագրարային քաղաքականությունը և ջրային կուլտուրայի զարգացումը» կլոր սեղանի նիստ

Ապրիլի 4-ին Բրնոյում (Չեխիայի Հանրապետություն) տեղի կունենա «ԵԱՏՄ երկրներ – Չեխիայի Հանրապետություն. ագրարային քաղաքականությունը և ջրային կուլտուրայի  զարգացումը» խորագրով կլոր սեղանի նիստը: Միջոցառումը կկազմակերպի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ագրոարդյունաբերական քաղաքականության վարչությունը չեխական կողմի հետ համատեղ` «ՏԵԽԱԳՐՈ-2016» Միջազգային ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում (ք. Բրնո, Չեխիայի Հանրապետություն, 2016 թ. ապրիլի 3-7): Կլոր սեղանի անցկացումն ուղղված է ագրոարդյունաբերական ոլորտում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրների և Չեխիայի Հանրապետության փոխգործակցության զարգացմանը: Նախատեսվում է ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև Չեխիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Ագրարային պալատի և ձկնաբուծական կազմակերպությունների մասնակցությունը: Միջոցառմանը մասնակցության մեջ հետաքրքրված են ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարությունների, ճյուղային միությունների և ագրոբիզնեսի ներկայացուցիչները, ինչը պայմանավորված է Միության մասնակից երկրների բնակչությանը բարձր սննդային արժեք ունեցող մթերքներով ապահովելու գործում ջրային կուլտուրաների հատուկ նշանակությամբ: Կլոր սեղանի անցկացումը ագրոարդյունաբերական ոլորտում երրորդ երկրների հետ փոխգործակցության առավել արդիական հարցերի, այդ թվում՝ ջրային կուլտուրայի զարգացման հարցերի համատեղ քննարկման հնարավորություն է ընձեռում: Մասնավորապես, ծրագրվում է ձկնաբուծության ոլորտում Չեխիայի Հանրապետության նշանակալից փորձի քննարկում: Հրավիրում ենք մասնակցել կլոր սեղանի նիստին: Ագրոարդյունաբերական քաղաքականության վարչությունում կոնտակտային անձը` ագրոարդյունաբերական քաղաքականության, միջազգային ծրագրերի ու նախագծերի բաժնի խորհրդատու Կլեմենտևա Ալլա Լեոնիդովնա, հեռ. +7 495 669 24 00 լր. 4852, էլեկտրոնային փոստը` klementieva@eecommission.org