Перейти на старую версию сайта

«Զարգացնելով ինտեգրումը, միավորելով մայրցամաքները: ԵԱՏՄ - Լատինական Ամերիկա» միջազգային կլոր սեղան

16.12.2016

«Զարգացնելով ինտեգրումը, միավորելով մայրցամաքները: ԵԱՏՄ - Լատինական Ամերիկա» միջազգային կլոր սեղան

​Դեկտեմբերի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ՄԱԿ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տնտեսական հանձնաժողովի (ԼԱԿՏՀ), ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լատինական Ամերիկայի ինստիտուտի (ՌԳԱ ԼԱԻ) հետ գործընկերությամբ անցկացնում են «Զարգացնելով ինտեգրումը, միավորելով մայրցամաքները» թեմայով միջազգային կլոր սեղան, որը նվիրված է եվրասիական և լատինաամերիկյան տարածաշրջանների երկրների ինտեգրացիոն մերձեցման ուղղությունների քննարկմանը:Պետությունները տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցներ միավորելու օբյեկտիվ միտումները՝ մի կողմից, և արտատարածաշրջանային ինտեգրացիոն համագործակցության ընդլայնումը՝ մյուս կողմից, պայմանավորում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների շփման կետերի և միջտարածաշրջանային փոխգործակցության ուղղությունների որոնման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով եվրասիական և լատինաամերիկյան տարածաշրջանների միջև ինտեգրացիոն երկխոսության հաստատման կարևորությունը, ԵՏՀ-ն քայլեր է ձեռնարկում կառուցողական համագործակցության և միջտարածաշրջանային փոխգործակցության հաստատման ուղղությամբ: Միջոցառման նպատակները.1.     ԵԱՏՄ անդամ պետությունների և Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ինտեգրացիոն դաշինքների մասնակից երկրների միջև համագործակցության ուղղությունների քննարկում.2.     կառուցողական միջտարածաշրջանային երկխոսության հնարավոր ձևաչափերի մշակում.3.     լատինաամերիկյան մայրցամաքի ներսում գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորումների փոխգործակցության վերջին միտումների ամփոփում: Ծրագիրը.1.     ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի բացման խոսքը.2.     ՌԳԱ ԼԱԻ շնորհանդեսը՝ նվիրված Լատինական Ամերիկայի ինտեգրացիոն գործընթացների և Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ինտեգրացիոն փոխգործակցության ոլորտում վերջին միտումների վերլուծությանը.3.     ԼԱԿՏՀ շնորհանդեսը՝ ՄԵՐԿՈՍՈՒՐ և Խաղաղօվկիանոսյան ալյանսի դաշինքների միավորման թեմայով (հեռուստակամուրջ).4.     ԵՏՀ շնորհանդեսը ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական զարգացման և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարների թեմայով:5.     փորձագիտական քննարկում: Անցկացման վայրը. ք. Մոսկվա, Լետնիկովսկայա փ., մասնաշենք 2, Կոլեգիայի դահլիճ (10-րդ հարկ):Անցկացման ժամը. 15:00: Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք կլոր սեղանի շրջանակներում համատեղ աշխատանքին: Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը Յուլիա Ռումյանցևային հետևյալ հեռախոսահամարով. +7(495)6692400 (լր. 4698)  կամ էլեկտրոնային փոստով. rumyanceva@eecommission.org  մինչև 2016 թվականի դեկտեմբերի 14-ը: Կոնտակտային անձ՝ ԵՏՀ Մակրոտնտեսական քաղաքականության վարչության համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության վարման ժամանակ համագործակցության բաժնի պետի տեղակալ Լարիսա Պլաչինդա, հեռ. +7(495)6692400 (լր. 4655, էլեկտրոնային փոստի հասցե՝ plachinda@eecommission.org