Նոյեմբերի
11-ին Մոսկվայում իր աշխատանքն է ավարտում Եվրասիական տնտեսական միության երկրների
երիտասարդ փորձագետների, գիտնականների և լրագրողների «Աշնանային դպրոցը». ովքեր մասնագիտորեն
ուսումնասիրում են եվրասիական ինտեգրման խնդիրները: Ուսուցումը կազմակերպվել է Եվրասիական
տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Միջազգային գործերի ռուսական խորհրդի (ՄԳՌԽ) կողմից: Ծրագիրը
նվիրված է եվրասիական տնտեսական ինտեգրման գերակայություններին և գործիքներին: «ԵԱՏՄ.
ինտեգրում յուրաքանչյուրի համար: Արդյունքներն ու հեռանկարները մինչև 2025 թվականը».
«Դպրոցի» 2016 թվականի ուսուցման թեման է: Պարապմունքներն ընթացել են մեկ շաբաթվա ընթացքում:
Նախագծի նպատակը Եվրասիական տնտեսական
միության երկրների փորձագետներին, գիտնականներին և լրագրողներին Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի աշխատանքների հետ ծանոթացումն է, ինտեգրացիոն գործընթացների սեփական տեսլականի
ձևավորման և Եվրասիական տնտեսական միության գործունեության զարգացման ուղղությամբ առաջարկների
ձևավորմանը նպաստելը:
Ծրագրվում է, որ դպրոցի փակմանը ելույթ
կունենա ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ու ՄԳՌԽ գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը:
ԵԱՏՄ երկրների ԶԼՄ-ի լրագրողներին հրավիրում
ենք մասնակցել նոյեմբերի 11-ին ժամը 12:00-ին կայանալիք դպրոցի փակմանը, ինչպես նաև
ԵՏՀ և ՄԳՌԽ խոսնակների հանրային դասախոսություններին:
«Դպրոցի» աշխատանքային վերջին օրն կսկսվի
նոյեմբերի 11-ի, ժամը 10.00-ի քաղաքագիտության թեկնածու, Ռուսաստանի ԱԳՆ ՄՀՄՊԻ ինտեգրացիոն
գործընթացների ամբիոնի վարիչ Նիկոլայ Կավեշնիկովի՝ «Ինտեգրման խթանումը, ներքին արդյունքի
աճ. ԵՄ փորձն ու լավագույն պրակտիկաները: Առաջարկներ ԵԱՏՄ-ի համար» թեմայով դասախոսությամբ:
Ժամը 11.00-ին միջազգային համագործակցության, աշխարհում ԵԱՏՄ դիրքավորման
և Միության մրցակցային առավելություների մասին դասախոսությամբ հանդես կգա ԵՏՀ Առևտրային
քաղաքականության վարչության տնօրեն Անտոն Կուդասովը:
Հանրային դասախոսություններն ու «դպրոցի»
փակումը տեղի կունենան հետևյալ հասցեով. ք. Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, տ.
3/5, ԵՏՀ մամուլի կենտրոն – 316
Հավատարմագրումը բաց է մինչև նոյեմբերի
11-ը, ժամը 10:00:
Կոնտակտներ
հավատարմագրվելու համար. ԵՏՀ մամուլի ծառայության աշխատակից Յուլիա Նազարովա, е-mail:jnazarova@eecommission.org, հեռ.
8 (495) 669-24-00, լր. 41-47: