Հոկտեմբերի 13-14-ին Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպում է «Ֆինանսական կարգավորումը ԵԱՏՄ տարածքում. խնդիրները և հեռանկարները» խորագրով միջազգային կոնֆերանսը:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի կարևորագույն դրույթներից մեկն է «անդամ պետությունների տնտեսական ինտեգրման խորացումը՝ Միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման և անդամ պետությունների ֆինանսական շուկաներ ոչ խտրական մուտքի ապահովման նպատակով»:
ԵԱՏՄ համար բազային այս փաստաթուղթը, ըստ էության, նոր խնդիրներ է դնում ինչպես հետազոտող գիտնականների, այնպես էլ ֆինանսական շուկաների պրակտիկների և կարգավորող մարմինների առջև: Բարձր գիտական և գործնական արդիականություն են ստանում ընդհանուր ֆինանսական շուկայի գործունեության հարցերը. ով, ինչպես, ինչ հերթականությամբ է այն ստեղծելու, որ հատվածներն այն կներառի, որ սկզբունքների հիման վրա է իրականացվելու դրա կարգավորումը:
Կոնֆերանսը դիտարկվում է որպես հարթակ ԵԱՏՄ երկրների հետաքրքրված մասնագետների հանդիպման և այդ արդիական հարցերի քննարկման համար:
Միջոցառմանը մասնակցելու են հրավիրվում Միության ակադեմիական և գործարար համայնքի, ազգային և վերազգային կարգավորող մարմինների ներկայացուցիչներ: