Перейти на старую версию сайта

Բույսերի կարանտինի ոլորտի միջազգային սեմինար

07.12.2016

Բույսերի կարանտինի ոլորտի միջազգային սեմինար

Դեկտեմբերի 7-8-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կկայանա բույսերի կարանտինի ոլորտի արդիական հարցերին նվիրված միջազգային սեմինար: Սեմինարին կմասնակցեն ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Բույսերի կարանտինի և պաշտպանության միջազգային կոնվենցիայի քարտուղարության, Բույսերի կարանտինի և պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության ներկայացուցիչներ, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրոպական միության մասնակից երկրների՝ բույսերի կարանտինի և պաշտպանության ոլորտի լիազորված մարմինների, ինչպես նաև ԵՏՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ներկայացուցիչներ: Սեմինարի մասնակիցները կծանոթանան աշխարհում բույսերի կարանտինի և պաշտպանության ազգային կազմակերպությունների (ԲԿՊԱԿ) կողմից էլեկտրոնային բուսասանիտարական սերտիֆիկատների մշակման և կիրառման ոլորտի իրավիճակին, առանձին երկրներում դրանց կիրառմա փորձին, կքննարկեն Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության տարածքով ենթակարանտինային արտադրանքի փոխադրման ժամանակ վերահսկողության հարցերը, այդ թվում՝ ենթակարանտինային արտադրանքի հետագծելիության տարրերը: Բացի այդ, սեմինարին ակնկալվում է ԱՀԿ ներկայացուցիչների ելույթը՝ ԱՀԿ սանիտարական և բուսասանիտարական միջոցների մասին համաձայնագրի կիրառման և Առևտրի ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագրի վերաբերյալ ԱՀԿ գործունեության հարցերով: