Օրացույց

20.10.2015

ԵՏՀ Նախարար Տատյանա Վալովայայի մամուլի ասուլիսը ԵԱՏՄ երկրներում համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրագործման և փոխարժեքների գոյացման վրա դրա ազդեցության մասին

Հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի Անդամ (Նախարար) Տատյանա Վալովայայի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (ՅՈւՆԿՏԱԴ) գլոբալիզացիայի և զարգացման ռազմավարությունների ստորաբաժանման գլխավոր տնտեսագետ Իգոր Պաունովիչի համատեղ մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսը կկայանա «Տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների մակրոտնտեսական քաղաքականության համակարգման ժամանակակից միտումները. հնարավորությունները և մարտահրավերները» խորագրով միջազգային տարածաշրջանային սեմինարի արդյունքներով: ԵՏՀ, ՅՈւՆԿՏԱԴ-ի ու Միջպետական բանկի հետ համատեղ կազմակերպված սեմինարը կկայանա նույն օրը՝ հոկտեմբերը 20-ին: ԵՏՀ Ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով Նախարար Տատյանա Վալովայան լրագրողներին կպատմի ԵԱՏՄ անդամ պետություններում համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրագործման և փոխարժեքների գոյացման տարրերի վրա դրա ազդեցության մասին՝ հաշվի առնելով գլոբալ տնտեսության զարգացման միտումները և աշխարհի ապրանքահումքային շուկաներում գների փոփոխականությունը: ՅՈւՆԿՏԱԴ-ի փորձագետները իրենց հերթին կներկայացնեն «Առևտրի և զարգացման մասին զեկույց - 2015», որը նվիրված կլինի միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման հարցերին: Հրավիրում ենք լրագրողներին հոկտեմբերի 20-ին, ժամը 12.30-ին մասնակցել մամուլի ասուլիսին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Մամուլի ասուլիսը կկայանա հետևյալ հասցեով. 119121, ք. Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, տ. 3/5, շինություն 1: Միջոցառմանը կարող եք հավատարմագրվելzhiteneva@eecomm ission.org էլեկտրոնային փոստով կամ հետևյալ հեռախոսահամարներով. 8 (495) 669-24-00, լր. 41-69, 8-925-052-92-62, ԵՏՀ մամլո ծառայության խորհրդական Ալյոնա Ժիտենևա: Անհրաժեշտ է տեղեկացնել անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, ԶԼՄ-ների անվանումը, ինչպես նաև տրամադրել ապարատուրայի ցանկը: ​​