Նորություններ

28.10.2016

ԵԱՏՄ շրջանակներում խոչընդոտների հայտնաբերման և վերացման հարցերով շահագրգիռ անձանց հետ տեղեկատվական փոխգործակցության համակարգ

Եվրասիական տնտեսական միության երկրների փոխադարձ առևտրում խոչընդոտների հայտնաբերման և վերացման աշխատանքի արդյունավետության բարձրացման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստեղծում է էլեկտրոնային ռեսուրս, որի միջոցով գործարարները կարող են փոխգործակցել Հանձնաժողովի հետ: «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում կներկայացվի այդ ռեսուրսի՝ ԵԱՏՄ շրջանակներում խոչընդոտների հայտնաբերման և վերացման հարցերով շահագրգիռ անձանց հետ տեղեկատվական փոխգործակցության համակարգի ինտերակտիվ շնորհանդեսը: Շնորհանդեսից կարող եք տեղեկանալ, թե ինչպես կարող եք համապատասխան էլեկտրոնային ռեսուրսի միջոցով ԵՏՀ ներկայացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ առևտրում խոչընդոտի մասին դիմումը: Որպես զեկուցող հանդես կգա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության վարչության ներկայացուցիչը: Եվրասիական միության ներքին շուկայում խոչընդոտների (արգելքների) հայտնաբերումն ու վերացումը կարևորագույն խնդիրներից մեկն է, որն անհրաժեշտ է լուծել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի ապահովման նպատակներին հասնելու համար: