Միջոցառման նպատակը կդառնա Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ներկայումս ձևավորվող առևտրի կանոնների դիտարկումը՝ այդ շուկաներում աշխատանքում ԵԱՏՄ արտահանողների հնարավորությունների ու բարդությունների հետ մեկտեղ, առևտրային համաձայնագրերի ապագա հատումների օգտագործմամբ մատակարարումների շղթաների կառուցման մեջ նրանց ներգրավելու հնարավորությունների գնահատումը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների գործարար համայնքի միջև փոխգործակցության բարելավումը:
Միջոցառմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Արտաքին առևտրի համառուսական ակադեմիայի, Ռուս-Ամերիկյան գործարար խորհրդի, Վիետնամի, Չինաստանի և այլն, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների բիզնես-ընկերակցությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման օրակարգում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ավարտված և առաջիկա հեռանկարային առևտրային գործարքների հարցերը (TPP, RCEP, ԱԽԱԱԳ (Ասիախաղաղօվկիանոսյան ազատ առևտրի գոտի)), Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունում բիզնեսի հեռանկարների և երրորդ երկրների շուկայական հնարավորությունների, «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական գաղափարի, արժեքի ստեղծման շղթաների ձևավորման համար ԵԱՏՄ և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի օգտագործման ժամանակ բիզնեսի հնարավորությունների, Համակողմանի տարածաշրջանային գործընկերության համար Արևելյան Ասիայի կենտրոնում ազատ առևտրի մասին համաձայնագրերի դերի որոշումը և այլն: