Հոկտեմբերի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ Ագրոարդյունաբերական քաղաքականության վարչությունը ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Սերգեյ Սիդորսկու նախագահությամբ անցկացնում է Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի տասներկուերորդ նիստը:
Նիստին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նախարարությունների, գերատեսչությունների, փորձագիտական և բիզնես համայնքների, ոլորտային միությունների և ընկերակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
Նիստին ծրագրված է հետևյալ հարցերի քննարկում.
- Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ԱԱՀ ոլորտում համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման կարգի նախագիծը.
- ԵՏՀ Կոլեգիայի «Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման ներուժի զարգացման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համաձայնեցված գործողությունների մասին» հանձնարարականի նախագիծը.
- ԵՏՀ Կոլեգիայի «Ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գիտական և նորարարական գործունեության համակարգման մասին» հանձնարարականի նախագիծը.
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի «Գյուղատնտեսության պետական աջակցության
ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից պարտավորությունների խախտման դեպքում փոխհատուցման վճարման կարգի մասին» որոշման նախագծի մասին» հանձնարարականի նախագիծը:
Անցկացման վայրը. ք. Մոսկվա, փ. Լետնիկովսկայա, տ. 2, շին. 2, С մասնաշենք, С-1022 սենյակ: Սկիզբը. ժամը 14:00-ին: