Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում՝ Marriott Royal
Aurora հյուրանոցում, կկայանա «Եվրասիական տնտեսական ինտեգրում. առաջընթաց, նոր հորիզոններ
բիզնեսի համար» խորագրով Ռուսաստանում Ամերիկյան առևտրային պալատի (American
Chamber of Commerce in Russia, AmCham), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)
և Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի (US-Russia Business Council, USRBC) համատեղ
կոնֆերանսը:
Առաջիկա կոնֆերանսը թվով չորրդորդն է վերջին երկու տարիների ընթացքում AmCham, ԵՏՀ-ի և USRBC-ի կողմից հաջողությամբ անցկացվող
համատեղ միջոցառումների շարքում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում բիզնեսի
զարգացման համար պայմանների բարելավման նպատակով:
Ծրագրում այնպիսի հրատապ հարցերի քննարկում է, ինչպես ԵԱՏՄ առևտրային քաղաքականության
առաջնահերթությունները, եվրասիական ինտեգրումը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում
և այլն: Ծրագրվում են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, ԵՏՀ Կոլեգիայի անդամ
(նախարարներ) Վերոնիկա Նիկիշինայի, Ադամկուլ Ժունուսովի, AmCham-ի և USRBC-ի նախագահներ
Ալեքսիս Ռոդզյանկոյի և Դենիել Ռասելի, փորձագիտական համայնքի ներկայացուցիչների ելույթները:
Միջացառման առավել մանրամասն ծրագիրը հրապարակված է AmCham-ի կայքում՝ հետևյալ
հասցեով.http://amcham.ru/eng/events/upcoming/20161202_eec
Միջոցառման ամսաթիվը. 2 դեկտեմբերի 2016 թ.
Միջոցառման սկիզբը. 09:00
Գրանցման սկիզբը.
08:15
Անցկացման վայրը. Marriott Royal Aurora Hotel Moscow
Հասցե. Պետրովկա փ, տ. 11/20
Միջոցառման ծրագրում նախատեսված է մամուլային մոտեցում:
Հրավիրում ենք լրագրողներին մասնակցել կոնֆերանսի լիագումար մասին: Հետաքրքրվող
անձանց խնդրում ենք հավատարմագրվել՝ ուղարկելով ԱԱՀ, ԶԼՄ անվանումը, պաշտոնը:
Հավատարմագրումը բաց
է մինչև դեկտեմբերի 1-ը, ժամը 16:00
Կոնտակտներ հավատարմագրվելու
համար. ԵՏՀ մամուլի ծառայության աշխատակից
Անաստասիա Գերասիմովա, е-mail:press@eecommission.org, հեռ. 8 (495) 669-24-00, լր. 41-74