Նորություններ

31.03.2016

Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 7-րդ նիստը

Մարտի 31-ին Բիշքեկում (Ղրղզստանի Հանրապետություն) ԵՏՀ Տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կից Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի յոթերորդ նիստը: Միջոցառման ընթացքում ծրագրվում է քննարկել աշխատանքները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման վայրերի անվանումների մասին պայմանագրի նախագծի, Կոլեկտիվ հիմունքով հեղինակային և հարակից իրավունքների կառավարման կարգի մասին համաձայնագրի նախագծի շուրջ: Անդամ պետությունների ներկայացուցիչները տեղեկատվություն կներկայացնեն 2010 թվականի մայիսի 21-ի՝ Մաքսային միության երկրների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերաբերյալ ներպետական ընթացակարգերի, ինչպես նաև Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների համակարգման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման մասին: Բացի այդ, նիստի մասնակիցները կքննարկեն Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կանոնակարգի նախագիծը, «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ձևի մասին հիմնադրույթի նախագիծը: Տեղեկատվություն կներկայացվի Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքի հետագա կիրառության վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցերով աշխատանքային խմբի գործունեության մասին: Նիստի օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը. - 2014 թվականի մայիսի 29-ի՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին անդամակցելու կապակցությամբ Մտավոր սեփականության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը. - հեռուստածրագրերի պարտադիր հանրամատչելի փաթեթի արտադրության ու տարածման ընթացքում ստեղծագործությունների կատարման համար հեղինակային վարձատրության կարգը. - ԵԱՏՄ երկրների շուկաներում կոնտրաֆակտ և ապօրինի արտադրանքի տարածմանը հակազդելու ոլորտում համակարգման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը. - ԵՏՀ Կոլեգիային կից Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեին կից փորձագիտական խմբի ստեղծումը: