Այս մասին ասված է գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ նախագծի իրականացման ընթացկի մասին զեկույցում, որը փետրվարի 2-ին Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն) ներկայացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդին:
«Արտահանման ամենամեծ աճը գրանցել է հատիկաընդեղենը (ավելի քան 4 անգամ), ինչպես նաև յուղաճարպային արտադրանքը (մոտ 20%-ով)»,- հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նախագծով փոխադրումների հիմնական ուղղությունն այս պահին Չինաստանն է։ Նաև նախորդ տարվա ընթացքում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան ճյուղով բեռնարկղային գնացքներով մատակարարումներ են իրականացվել Հնդկաստանի և Իրանի ուղղությամբ: Ավարտվել է փորձնական մատակարարումը Ուզբեկստանի Հանրապետություն, աշխատանքներ են տարվում նաև ԱՄԷ-ի ուղղությամբ մատակարարումների վրա։
«Նախատեսում ենք ակտիվացնել ջանքերը՝ Միության երկրների տարածքում արտադրվող որակյալ սննդամթերքի համար հեռանկարային շուկաներ մուտք գործելու սահմանափակումները վերացնելու ուղղությամբ: Մենք այդ աշխատանքները կատարում ենք համակարգված հիմունքներով, և արդյունքներից մեկը դարձավ ՉԺՀ արտադրանքի ուղիղ երկաթուղային մատակարարումների վերսկսումը, որի մուտքը չինացիները սահմանափակել էին հակաքովիդային միջոցներով,- նշել է Անդրեյ Սլեպնևը։ – Այս փուլում հաջողվել է վերագործարկել միսը, թռչնամիսը, կաթը և հրուշակեղենը Դոստիկ - Ալաշանկոուի միջոցով: Առնվազն ևս երեք սահմանային անցումների առաջիկա բացումը մեր երկրներին թույլ կտա զգալիորեն ավելացնել մատակարարումները, ինչի վրա մենք կենտրոնանում ենք»:
Զեկույցը քննարկելուց հետո ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները աջակցություն են հայտնել նախագծի շարունակությանը, ինչպես նաև հաստատել են ուղղությունների ընդլայնման և արտահանվող արտադրանքի ծավալների ավելացման առաջնահերթությունը։
Տեղեկանք
Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի կանոնավոր փոխադարձ մատակարարումների, ինչպես նաև ասիական և եվրոպական ուղղություններով արտահանման մատակարարումների զարգացման նպատակով ԵԱՏՄ անդամ պետությունների «Եվրասիական Ագրոէքսպրես» արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման համատեղ նախագիծը հավանության է արժանացել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի փետրվարի 25-ի № 3 կարգադրությամբ։
«Եվրասիական ագրոէքսպրեսով» փոխադրումների ընդհանուր ծավալները 2023 թվականին գերազանցել են 450 հազար տոննան։ Ընդ որում, բեռնային բազայի առանցքային տեսականին կազմել է յուղաճարպային, պտղաբանջարային և պահածոյացված, հատիկաընդեղային արտադրանքը, ինչպես նաև հավի և տավարի միսը: