Նորություններ

19.07.2024

ԵԱՏՄ ֆոնդային բորսաները 2024 թվականի երկրորդ եռամսյակում ավելացրել են աճուրդների ծավալները

2024 թվականի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճոիրդների ծավալների աճի առաջատար են դարձել Հայաստանի և Ղրղզստանի ֆոնդային բորսաները։ Ղազախստանի Astana International Exchange (AIX) ֆոնդային բորսան ավելացրել է աճուրդների ծավալը 3.3 անգամ։ Եվրասիական տնտեսական միության մյուս պետությունների ֆոնդային շուկաները չափավոր աճ են գրանցել։

Աճուրդների ծավալների աճ են գրանցել նաև ապրանքային բորսաները, բացառությամբ «Եվրասիական առևտրային համակարգ» ապրանքային բորսա» ԲԸ-ի (Ղազախստան): Նավթամթերքի գների ինդեքսներն աճել են, տարբեր տեսակների գյուղմթերքի գների դինամիկան մնացել է բազմակողմանի։

Ֆոնդային և ապրանքային բորսաներում աճուրդների արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ԵՏՀ կայքի Վիճակագրության դեպարտամենտի էջում՝ «Բորսայական առևտուր» բաժնի «Էքսպրես տեղեկատվություն» ենթաբաժնում: