Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում անցկացված ԵԱՏՄ երիտասարդ պետծառայողների համաժողովի մասնակիցները «Երիտասարդների ռազմավարությունը. Եվրասիան միավորում է» պանելային նստաշրջանի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների երիտասարդ պետծառայողների համակարգային փոխգործակցության կազմակերպման հեռանկարները:
Միջոցառումը կազմակերպվել էր Կրասնոյարսկի երկրամասի Դուբլյորների երիտասարդական կառավարության կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի երիտասարդական խորհրդի, «Ռոսմոլոդեժ»-ի, ՌԴ Երիտասարդական կառավարությունների ընկերակցության և մի շարք այլ պետական և հասարակական կառույցների աջակցությամբ: Նիստի մոդերատորն էր Ռուսաստանի ԱԳՆ Երիտասարդ դիվանագետների խորհրդի նախագահ Կոնստանտին Կոլպակովը, որն ընթերցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքը։ ԵՏՀ երիտասարդական խորհուրդը ներկայացրել է փոխնախագահ Իլյա Կուզմիչևը։
«ԵԱՏՄ-ն երիտասարդներին բազում նոր հնարավորություններ է տալիս, բացելով տարածք Միության ներսում և շուկաներ՝ երրորդ երկրներում։ Երիտասարդ պետական ծառայողների մասնակցությունը ինտեգրման գործընթացներին այժմ ավելի արդիական է, քան երբևէ»,- նշել է Իլյա Կուզմիչևը՝ ընդգծելով, որ Միության երկրների երիտասարդ պետծառայողների փոխգործակցության ուղին առաջին անգամ հայտնվել է այս տարվա օգոստոսին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքում անցկացված ԱՊՀ և ԵԱՏՄ 1-ին երիտասարդական համաժողովի ծրագրում։
Նստաշրջանի բանախոսներն էին նար Կրասնոյարսկում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Զախարովը, Ռուսաստանի բարձրագույն կրթության և գիտության նախարարության միջազգային երիտասարդական համագործակցության և զբոսաշրջության բաժնի պետ Արտյոմ Ֆոմինը, «Երիտասարդություն» գիտահետազոտական կենտրոնի (Ղազախստան) տնօրեն Ազիզ Իսկակովը, ինչպես նաև Ղրղզստանի երիտասարդական կոնգրեսի նախագահի տեղակալ, Ղրղզստանի միավորված երիտասարդության կազմակերպության նախագահ Դանիել Չեչենբեկովը։
Համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք թեմատիկ քննարկումներ։ «Երիտասարդ պետծառայողներ. Մեկնարկի և ուսուցման կետ» թեմայով նստաշրջանի ընթացքում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների վերաբերյալ երիտասարդ պետծառայողների իրազեկվածության բարձրացման, որակավորման բարձրացման և ստաժավորումների ոլորտում ընդհանուր մոտեցումների որոնման հարցեր: «Նոր ժամանակների քաղաքականություն» թեմայով նստաշրջանը նվիրված էր ԵԱՏՄ միջազգային գործունեությանը՝ Մեծ Եվրասիական գործընկերության նախաձեռնության համատեքստում։ Նիստերի մոդերատորն էր ՌԱՆԽիԳՍ իրավունքի և ազգային անվտանգության ինստիտուտի փոխտնօրեն Վալերի Սմիրնովը։
Բացի այդ, «Երիտասարդության տեսակետը ԵԱՏՄ զարգացման վերաբերյալ» թեմայով նստաշրջանի ընթացքում Միության երիտասարդ առաջնորդները ներկայացրել են իրենց երիտասարդական միավորումների հաջողության պատմությունները, ընթացիկ գործունեությունն ու պլանները Միության երիտասարդական օրակարգի իրականացման համատեքստում: ԵՏՀ երիտասարդական խորհրդի այս քննարկումների բանախոսն էր Իլյա Կուզմիչևը։
Փորձագետների ղեկավարությամբ կատարվել է պրակտիկայի վրա հիմնված աշխատանք՝ ուղեղային գրոհի ձևաչափով, որն ուղղված էր ԵԱՏՄ երկրների երիտասարդ պետծառայողների կողմից համատեղ նախագծերի մշակմանը: Մասնավորապես, երիտասարդ առաջնորդներն առաջարկել են կայուն հաղորդակցություն ստեղծել Միության պետությունների արհեստավարժ երիտասարդների միջև, զարգացնել պետծառայողների լրացուցիչ մասնագիտական կրթության համատեղ ծրագրեր՝ պրոֆիլային «նախագահականների» հիման վրա, ինչպես նաև ակտիվորեն փոխանակել լավագույն փորձը համաժողովային միութենական հարթակների ընթացքում։ Առաջարկների թվում է սոցիալական ցանցերում չաթ բոտի ստեղծումը՝ ԵԱՏՄ թեմատիկայով բոլոր հանրային փորձագիտական միջոցառումներով։