Նորություններ

25.05.2023 (Обновлено: 31.05.2023 09:57)

Պետությունների ղեկավարներին ներկայացվել են Ռազմավարություն-2025-ը 2022 թվականին իրականացնելու արդյունքները

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում պետությունների ղեկավարներին ներկայացվել է 2022 թվականի արդյունքներով Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման զեկույցը:

Ինչպես նշվում է զեկույցում, Ռազմավարություն-2025-ի իրականացման երկրորդ տարին համընկել է տնտեսապես ծանր ժամանակաշրջանի հետ, Ռուսաստանի և Բելառուսի դեմ կիրառված պատժամիջոցները չէին կարող չանդրադառնալ Միության գործունեության վրա։ «Սակայն տնտեսական աճի ապահովման և Ռազմավարության իրականացման համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կայունացում կամ դրական միտումներ ապահովել ցուցանիշների մեծ մասով՝ ՀՆԱ, արդյունաբերական արտադրություն, գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և այլն», — ասվում է զեկույցում։

Տեղեկանք

ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի ֆիզիկական ծավալի ինդեքսը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին, 2022 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ, նախնական գնահատմամբ կազմել է 98,8%:

ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը 2023 թվականին շարունակում է աճել։ Առաջին եռամսյակում աճը կազմել է 2,9%։ Աճը նկատվել է ԵԱՏՄ բոլոր պետություններում։

ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության ծավալը երեք ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 99,5%։ Արդյունաբերական արտադրության աճ է գրանցվել Ղրղզստանում (+7,6%), Հայաստանում (+3,6%), Ղազախստանում (+2,8%) և Բելառուսում (+1,8%)։

Աճի դրական միտում է ցույց տալիս փոխադարձ առևտուրը։ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Միության պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալն աճել է ավելի քան 20%-ով։