Նորություններ

21.06.2022

ԵԱՏՄ պետությունները կսկսեն կիրառել ապրանքների հաշվառման համակարգը

ԵԱՏՄ պետություններին կապահովեն ապրանքների հաշվառման համակարգի հասանելիությունը, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրությամբ: Եվրասիական միջկառավարական խորհուրդը համապատասխան կարգադրություն է ընդունել։
Հետագայում կարգադրության իրականացումը թույլ կտա հրաժարվել բացառումների ցանկում ներառված ապրանքների՝ Ղազախստանի Հանրապետությունից այլ պետություններ արտահանման ժամանակ փաստաթղթերի թղթային պատճեններից, ինչով կնվազեցնի Ղազախստանի բիզնեսի վրա ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ԵԱՏՄ պետությունների լիազոր մարմիններին օպերատիվ կերպով, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնել Միության ներսում ապրանքների տեղափոխման իրավաչափության հսկողություն:
«Վերահսկողության բեռի նվազեցման համար օպտիմալ լուծումների որոնումը, առանց Միության իրավունքի կատարման համար վնասի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթ խնդիրներից մեկն է անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման միջոցառումների իրականացման շրջանակներում», – նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Մաքսատ Մամիթկանովը: