Նորություններ

15.07.2022

ԵԱՏՄ սննդի և այլ ոլորտների արդյունաբերության համար նախատեսված ներմուծվող բաղադրիչներն ավելի արագ կմաքսազերծվեն

ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման միջոցների ցանկի իրագործման շրջանակներում ԵՏՀ Խորհուրդը հուլիսի 15-ից ընդլայնել է այնապրանքների ցանկը, որոնց նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են առաջնահերթ:

Նախքան Խորհրդի այս որոշումը առաջնահերթության կարգը կիրառվում էր միայն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում թվարկված առանձին կատեգորիաների ապրանքների նկատմամբ:

Լրացուցիչ կարգում ընդգրկվել են քուսպը և բուսական ծագման յուղերի ու ճարպերի հանման ընթացքում ստացվող այլ պինդ մնացորդներ, դեքտրինները և այլ ձևափոխված օսլաները, աշխորոշիչ ռեագենտները և ճարպերի էմուլգատորները:

Բացի այս կատեգորիայի ապրաքները ԵԱՏՄ ներկրող անձանց համար մաքսային գործառնությունների առաջնահերթ կատարման կարգից, նրանց համար ստեղծվում է մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողնման հնարավորություն: Սա փաստորեն մաքսային վճարների վճարման անտոկոս հետաձգում է տալիս մինչև հաջորդ ամսվա 10-ը:

Տվյալ ապրանքները լայնորեն կիրառվում սննդի արդյունաբերության այլ ոլորտներում, դրանց մի մասը կենդանիների արժեքավոր կեր է և օգտագործվում է որպես պարարտանյութ, մյուսներն օգտագործվում են առողջապահական, անասնաբուժական, գիտական կամ արտադրական լաբորատորիաներում, հիվանդանոցներում:

Հակաճգնաժամային փաթեթի կատարումը՝ ավելացնելով բիզնեսին ցուցաբերվող աջակցությունն այն ապրանքների կատեգորիաների միջակայքի ընդլայնման հաշվին, որոնց նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են առաջնահերթ կարգով, նպաստում է ԵԱՏՄ երկրների արտադրական և այլ ձեռնարկությունների աշխատանքի կայունության ապահովմանը: