Փետրվարի 2-ից 3-ը Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես ձևաչափով կայացած նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ութ հարց։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնները։ Սա ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործարկման համար անհրաժեշտ կանոնների փաթեթի առաջին մասն է, որը պետք է ընդունեն ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կողմ էին «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ինտեգրացիոն նախագծում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով Թուրքմենստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հնդկաստանի Հանրապետության ուղղությամբ իրականացվող փոխադրումները ներառելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկին:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի ու նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրականացման հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին։ Այս փաստաթուղթը գործում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն 5 տարի՝ 2018 թվականի փետրվարից, և ներկայումս առաջացել է դրա առանձին նորմերի ճշգրտման կարիքը։
Միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զեկույց է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության պետություններում առկա մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին։ Զեկույցը տեղեկատվություն է պարունակում համաշխարհային տնտեսության զարգացման ընթացիկ միտումների, ԵԱՏՄ պետությունների տնտեսական զարգացման դինամիկայի և հեռանկարների մասին, վերլուծվում են աճի խոչընդոտները և առաջարկվում Միության երկրների տնտեսությունների զարգացմանն աջակցելու սկզբունքներ ու չափանիշներ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 7-ից 9-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները՝ ԵՄԿԽ նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովը (առերես ձևաչափով) և Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Մարերո Կրուզը (տեսակապի միջոցով):
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքում ստորագրված փաստաթղթերը՝