Նորություններ

15.07.2022

ԵՏՀ Խորհրդի հուլիսի 15-ի նիստի արդյունքները

Հուլիսի 15-ին Բելառուսի Վիտեբսկ քաղաքում առկա ձևաչափով կայացել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը՝ Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևի նախագահությամբ, ԵՏՀ Խորհրդի անդամների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ:

ԵՏՀ Խորհուրդը հաստատել է էլեկտրոնային առևտրի ապրանքների վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը հաստատելու ժամանակավոր կարգը: Կարգը կիրառվելու է արտաքին էլեկտրոնային առևտրի բնագավառի փորձնական նախագծերի ընթացքում:

ԵՏՀ Խորհուրդը փոփոխություններ է կատարել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգում: Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի ներքին շուկայում հնարավոր կլինի շուկայահանել ադապտացված կամ մասամբ ադապտացված, սկզբնական կամ հետագա հեղուկ խառնուրդներ, ըմպելի սերուցք և կաթ, ինչպես նաև վաղ հասակի երեխաների համար նախատեսված կաթնաթթվային մթերք 0.5 լիտր ծավալով հերմետիկ փաթեթներով:

ԵՏՀ Խորհուրդը որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկը 11 տեսակի վնասական օրգանիզմներով համալրելու մասին, ինչպիսիք են կարտոֆիլի արևմտյան բզեզը, բալի արևմտյան ճանճը և այլն: Նրանք վնասում են պտղատու ծառերը, բանջարեղենը, ծաղիկները և այլ բույսեր ու կարող են լուրջ վնաս հասցնել ԵԱՏՄ երկրների տնտեսությանը:

ԵՏՀ Խորհուրդն ընդունել է ԵԱՏՄ կենսաբանական դեղամիջոցների հետազոտություն կատարելու կանոնների լրացումը: Փաստաթուղթը սահմանում է արյան պատրաստուկների հետազոտության միասնական, օբյեկտիվ և թափանցիկ կանոններ, ինչպես նաև բացառում այդ պատրաստուկների անվտանգության մասին ոչ հավաստի տվյալների տրամադրման հնարավորությունը:

ԵՏՀ Խորհուրդը լրացուցիչ պարզեցում է սահմանել լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) համար: Այն թույլ կտա մակնշել օտարերկրյա ապրանքները նույնականացման միջոցներով առանց մաքսային մարմնի թույլտվության:

ԵՏՀ Խորհուրդն ընդլայնել է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են առաջնահերթ, ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման միջողների ցանկի իրագործման շրջանակներում: Այսուհետ ԵԱՏՄ սննդի և այլ ոլորտների արդյունաբերության համար նախատեսված ներմուծվող բաղադրիչներն ավելի արագ կմաքսազերծվեն:

ԵՏՀ Խորհրդի անդամները ԵԱՏՄ երկրների լիազորված մարմիններին հանձնարարել են աշխատանքներ կատարել փոխադարձ առևտրի շրջանակներում՝ առկա ներքին պահանջարկի ապահովման համար շաքարի մատակարարումների պայմանագրության ուղղությամբ:

ԵՏՀ Խորհուրդը փոփոխություններ է կատարել Մրցակցության վիճակը գնահատելու մեթոդիկայուն՝ թվային շուկաներում մրցակցության վիճակի վերլուծություն կատարելու առանձնահատկությունների որոշման, ինչպես նաև այդ շուկաներում Հանձնաժողովի լիազորությունների հաստատման մասով:

ԵՏՀ Խորհուրդը փոփոխություններ է կատարել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում: Փաստաթուղթը հստակեցնում է Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումների ձևակերպմանը ներկայացվող պահանջները:

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին