Այսօր Բիշքեկում Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի նախագահությամբ առերես ձևաչափով կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսի (տեսաուղերձի ձևաչափով), Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ:
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները որոշում են ընդունել ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու շուրջ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Եվրասիական տնտեսական միության կողմից բանակցություններ սկսելու մասին:
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրել են Միության տարածքում էլեկտրոնային տեսքով ծառայություն մատուցելու դեպքում ԱԱՀ գանձման կարգում փոփոխություններ կատարող արձանագրություն:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման նոր ձևաչափ ստեղծելու մասին:
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ միջազգային գործունեության 2023 թվականի հիմնական ուղղությունները:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հաստատել է ծառայությունների ազատականացման համար առաջնահերթ ուղղությունների ցանկը, ինչպես նաև որոշում ընդունել Եվրասիական տնտեսական միության ծառայությունների միասնական շուկայի ընդլայնման մասին, որը 2023 թվականի հունվարի 1-ից կընդգրկի ծառայությունների ևս 14 հատված, այդ թվում՝ օդերևութաբանության, կենցաղային և այլ օժանդակ ծառայություններ:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշել է ստեղծել օժանդակ մարմին՝ էներգետիկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդ: Հաստատվել է Հիմնադրույթը խորհրդի մասին: Ղեկավարների խորհրդի ստեղծումը թույլ կտա բարձրացնել այս ոլորտում Միության երկրների փոխգործակցության արդյունավետությունը, որն ուղղված է էներգետիկ ռեսուրսների հիմնական տեսակներով ազգային տնտեսությունների ապահովմանը, երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, համակարգված էներգետիկ քաղաքականություն վարելուն և էներգառեսուրսների ընդհանուր շուկաների փուլային ձևավորման իրականացմանը:
ԵՏԲԽ-ի որոշմանը համապատասխան՝ 2023 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը մեկ տարվա ընթացքում նախագահելու է ԵԱՏՄ մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդում։ Համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի՝ այդ մարմիններում նախագահողի պաշտոնում տեղի է ունենում ամենամյա պլանային ռոտացիա՝ ռուսական այբուբենի կարգով։ Անցնող 2022 թվականին բոլոր կառույցներում նախագահել է Ղրղզստանի Հանրապետությունը և վերջինիս ներկայացուցիչները։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2023 թվականի մայիսի 24-ից 25-ը Ռուսաստանի Դաշնությունում:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում ստորագրված փաստաթղթերը
- Որոշում «Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին»,
- Որոշում «Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության 2023 թվականի հիմնական ուղղությունների մասին»,
- Որոշում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի N 1 հավելվածի 63-րդ կետում փոփոխություն կատարելու մասին»,
- Որոշում «Էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի մասին»,
- Արձանագրություն Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում էլեկտրոնային ձևով ծառայություն մատուցելու դեպքում անուղղակի հարկման կարգը սահմանելու մասով փոփոխություններ կատարելու մասին,
- Որոշում «Ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնցում գործում է ծառայությունների միասնական շուկան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,
- Որոշում «Ծառայությունների այն հատվածների (ենթահատվածների) որոշման նպատակով ծառայությունների ազատականացման համար առաջնահերթ ուղղությունների ցանկի մասին, որոնց շուրջ շարունակվելու է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման աշխատանքը՝ ազատականացման ծրագրերին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում)»,
- Որոշում «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ներդրած ավանդի համար» մեդալով պարգևատրելու մասին,
- Որոշում «Եվրասիական տնտեսական միության մարմիններում արտաքին աուդիտի (վերահսկողության) մասին հիմնադրույթում փոփոխություն կատարելու մասին»,
- Որոշում «Եվրասիական տնտեսական միության Դատարան դիմելիս տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը հաստատելու մասին»,
- Որոշում «Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահության մասին»,