Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Փոփոխվել է Փաթեթավորված խմելու ջրի վերաբերյալ ԵԱՏՄ տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը
Փոփոխվել է Փաթեթավորված խմելու ջրի վերաբերյալ ԵԱՏՄ տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը
07.03.2023
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխկանոնակարգին կից միջպետական ստանդարտների մշակման ծրագրում։
Մասնավորապես, ծրագրից հանվել է 36 դիրք, քանի որ մշակվել են համապատասխան միջպետական ստանդարտներ։ 32 դիրքի համար փոփոխվել են միջպետական ստանդարտների մշակման ժամկետները՝ հաշվի առնելով ստանդարտացման ազգային ծրագրերն ու պլանները։ Ծրագիրը լրացվել է միջպետական ստանդարտների վերանայման 27 և Միության պետությունների ազգային ստանդարտների, մեթոդիկաների և ստանդարտացման ոլորտի այլ փաստաթղթերի հիման վրա միջպետական ստանդարտների մշակման 5 դիրքով։
Փոփոխություններ կատարելու մասին որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։