Նորություններ

26.04.2023

Միությունում յուղաճարպային ոլորտի զարգացման առանցքային ուղղությունները արժանացել են ԵՏՀ Կոլեգիայի հավանության

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանության է արժանացրել յուղաճարպային ոլորտի կայուն գործունեության ապահովման ուղղությամբ Եվրասիական տնտեսական միության երկրների համագործակցության հիմնական ուղղությունները։


Յուղաճարպային ոլորտը Միության ագրոարդյունաբերական համալիրի առավել դինամիկ աճող և արտահանմանն ուղղված ոլորտներից մեկն է: Վերջին հինգ տարում ձիթատու մշակաբույսերի արտադրությունն աճել է 1,7 անգամ՝ մինչև 33 մլն տոննա, բուսական յուղերի արտադրությունը՝ 1,5 անգամ՝ մինչև 8,8 մլն տոննա։ Դա նպաստեց տվյալ արտադրանքի արտահանման ավելացմանը, որին բաժին է ընկել Միությունից ագրոպարենի արտաքին մատակարարումների հինգերորդ մասը։

Միևնույն ժամանակ, նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, որոնք կապված են փոփոխվող աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակի, բնապահպանական օրակարգի, առևտրալոգիստիկ երթուղիների խաթարման հետ։

Այս առումով, հաշվի առնելով յուղաճարպային ոլորտի ռազմավարական նշանակությունը պարենային անվտանգության ապահովման համար, Միության շահագրգիռ երկրներին առաջարկվել է փոխգործակցություն իրականացնել մի շարք առանցքային ուղղություններով։

Դրանց թվում են ձիթատու մշակաբույսերի սելեկցիայի և սերմնաբուծության զարգացումը, որոնց համար առկա է խիստ կախվածություն սերմերի ներմուծումից, դրանց մշակության և վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների ներդնումը, ինչպես նաև յուղաճարպային ոլորտի հավասարակշռված զարգացման ապահովումը։

Փաստաթղթում առանձին ուշադրություն է դարձվում մասնագիտական իրավասությունների մակարդակի բարձրացման և կադրերի վերապատրաստման, ինչպես նաև այլընտրանքային բուսական արտադրանքի շուկայի կարգավորման մասով Միության իրավունքի ձևավորման հարցերին։

 

Բացի այդ, անդամ պետություններին առաջարկվել է համագործակցել ոլորտի կայուն զարգացման բնագավառում՝ կլիմայի և էկոլոգիայի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոցառումների իրականացման, Միությունում արտադրվող յուղաճարպային արտադրանքի համար երրորդ երկրների շուկաների հասանելիության պայմանների բարելավման միջոցով: