Նորություններ

15.03.2023

ԵՏՀ Կոլեգիան անցումային դրույթներ է սահմանել սննդամթերքի տեխկանոնակարգի ընդունված փոփոխությունների համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան անցումային դրույթներ է սահմանել Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարվող փոփոխությունների համար, որոնք ընդունվել են Հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 25-ի № 173 որոշմամբ։


Սահմանվել է 24 ամիս տևողությամբ անցումային շրջան, որի ընթացքում թույլատրվում են Միության մաքսային տարածքում պարենային արտադրանքի արտադրությունն ու շուկայահանումը 2011 թվականին ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» միութենական տեխնիկական կանոնակարգով սահմանած պարտադիր պահանջներին համապատասխան։

Նման արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված վերջինիս պիտանիության ժամկետի ընթացքում:

Տեխկանոնակարգում կատարված փոփոխությունները վերաբերում են շոկոլադի, շոկոլադե արտադրատեսակների և կակաոյի արտադրանքի նկատմամբ լրացուցիչ պահանջներ սահմանելուն։

Նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 25-ից։