Նորություններ

23.10.2024

Մաքսիմ Երմոլովիչն առաջարկել է ակտիվացնել ապրանքային շուկաներում մրցակցության վիճակի նախաձեռնողական գնահատման գործառույթը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը հոկտեմբերի 23-ին Աստանայում մասնակցել է 10-րդ Եվրասիական հակամենաշնորհային համաժողովին։ Իր ելույթում նա նախանշել է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր մրցակցային տարածքի ամրապնդմանը և ԵԱՏՄ-ում հակամենաշնորհային կարգավորման ներդաշնակեցմանն ուղղված առանցքային ռազմավարական նպատակները։

ԵՏՀ նախարար Մաքսիմ Երմոլովիչի խոսքով՝ 2025 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսում է կատարել դեղագործական, կոսմետիկական ապրանքների շուկաների և մարկետփլեյսերի ոլորտային վերլուծություն՝ Եվրասիական տնտեսական միությունում հակամենաշնորհային օրենսդրության խախտման նշանների առկայության մասով։ 

«Մենք մեզ համար արդեն որոշել ենք առանձին ապրանքների 17 շուկա, որոնք ցանկանում ենք ուսումնասիրել 2025 թվականի ընթացքում։ Բացի այդ, առանձնացրել են Միության տնտեսության այն երեք ոլորտը, որոնց համար ոլորտային վերլուծություն կկատարվի: Նշեմ, որ ոլորտային վերլուծությունը նախատեսում ենք կատարել բնակչության համար առավել զգայուն շուկաների մասով։ Դրանք են դեղագործական շուկան, օծանելիքակոսմետիկական ապրանքների շուկան և թվային առևտրային հարթակների շուկան», — ասել է ԵՏՀ նախարարը։

Մաքսիմ Երմոլովիչը կարևորել է Հանձնաժողովի օգտագործումը որպես լավագույն հակամենաշնորհային փորձի տարածման կենտրոնացված հարթակ: Սա հատկապես արդիական է ԵԱՏՄ-ից դուրս գրանցված, սակայն անդամ պետությունների շուկաների վրա ազդեցություն գործող տնտեսավարող սուբյեկտների առնչությամբ։

Բացի այդ, ԵՏՀ նախարարն անդրադարձել է հակամենաշնորհային իրավակիրառության ընթացակարգերի կատարելագործման հարցին՝ ընդգծելով ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների և ԵԱՏՄ դատարանի միջև ավելի սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։ Դատական ընթացակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը առանցքային գործոն է ԵԱՏՄ-ում բիզնեսի համար իրավական միջավայրի կայունության և կանխատեսելիության ապահովման համար։

Առանձնահատուկ ուշադրություն են դարձրել անդրսահմանային շուկաներում մրցակցության ոլորտում ԵՏՀ արդյունավետության բարձրացման հարցին։ Մաքսիմ Երմոլովիչն առաջարկել է ակտիվացնել մրցակցության վիճակի նախաձեռնողական գնահատման գործառույթը, հատկապես այն շուկաներում, որտեղ կիրառվում են հակագնագցման միջոցներ կամ նկատվում է բարձր աստիճանի կենտրոնացում։ Սա մեզ թույլ կտա ժամանակին բացահայտել մրցակցության համար հնարավոր սպառնալիքները և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Ելույթի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների հետ համատեղ հայտարարվել է թվային շուկաներում մրցակցության վիճակի գնահատման մոդելային մեթոդիկայի մասին, որը ներառում է թվային հարթակների շուկայական իշխանության որոշման չափանիշների և թվային ծառայությունների գործունեության մասին տեղեկատվության բացահայտման մեխանիզմների մշակում։ Այս ուղղության կարևորությունը պայմանավորված է թվային տեխնոլոգիաների արագ զարգացմամբ և տնտեսության մեջ հարթակների դերի աճով։

Եզրափակելով իր խոսքը՝ Մաքսիմ Երմոլովիչն ազդարարել է ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ին կայանալիք «Թվային շուկաները ԵԱՏՄ տարածքում. հետազոտությունների, հակամենաշնորհային կարգավորման և իրավական ապահովման արդիական հարցեր» միջազգային գիտագործնական խորհրդաժողովի մասին։ Կազմակերպիչներն են ԵՏՀ մրցութային և հակամենաշնորհային կարգավորման բլոկը և Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Խորհրդաժողովի նպատակն է համախմբել հակամենաշնորհային կարգավորման ոլորտի առաջատար փորձագետներին, տնտեսագետներին և իրավաբաններին ժամանակակից թվային տնտեսության պայմաններում մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների իրականացման արդյունավետությունն ու գիտական հիմնավորվածությունը քննարկելու նպատակով: