Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը հանդիպում է ունեցել Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Աուզանի հետ:
Մաքսիմ Երմոլովիչը կարևորել է մրցակցության զարգացման գիտական աջակցությունը՝ հիմնված այս ոլորտում աշխարհի առաջատար գիտնականների և Եվրասիական տնտեսական միության երկրների առանցքային բուհերի, այդ թվում՝ ՄՊՀ-ի կողմից կատարվող հետազոտությունների վրա։
Ալեքսանդր Աուզանը կարծիք է հայտնել Միությունում մրցակցության զարգացման վրա ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների մշակութային ծածկագրերի ազդեցության մասին։ Նա նշել է, որ արհեստական բանականության ազդեցությունը ժամանակակից աշխարհի և համաշխարհային տնտեսության վերափոխման վրա կլինի ոչ պակաս մասշտաբային, քան համացանցի ազդեցությունը։
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ, ՇՀԿ և ԲՐԻԿՍ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական երկխոսություն կառուցել ՄՊՀ մրցակցության հարցերով զբաղվող գիտնականների և Հանձնաժողովի պրոֆիլային բլոկի աշխատակիցների միջև։