Նորություններ

05.06.2024

Մաքսիմ Երմոլովիչ. «Թվային տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացում առևտրի համար՝ ձևավորելով բիզնեսի վարքագծի կայուն և բարեխիղճ պրակտիկաների ստեղծման և խրախուսման պահանջ՝ հաշվի առնելով հասարակության շահերը»

Հունիսի 5-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է «Եվրասիական թվային միություն» թեմատիկ նստաշրջանին «ՏԻԲՕ-2024» համաժողովի շրջանակներում։

Մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիների չորս ազատության ապահովման արդիական ասպեկտները, թվայնացման պայմաններում մրցակցության զարգացումը, ինչպես նաև տեխնիկական կարգավորման թվային վերափոխման վիճակն ու խնդիրները։

Մաքսիմ Երմոլովիչն անդրադարձել է մարկետփլեյսերի կարգավորման հիմնախնդիրներին, քանի որ խոշոր դերակատարները կարող են չարաշահել իրենց դիրքը շուկայում՝ ճնշելով մրցակցությունը և սահմանափակելով սպառողների ընտրությունը։

Քննարկվել են նաև հիմնական խնդիրները, որոնց բախվում են ԵԱՏՄ պետություններում կարգավորողներն ու օրենսդիրները՝ գերիշխումը շուկայում, թափանցիկություն և տվյալների պաշտպանությունը, պատասխանատվությունը և բովանդակության վերահսկողությունը, մարկետփլեյսերի հարկումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, նոր շուկաներում մրցակցության կանոնների պահպանումը։

«Չնայած ռեգուլյատորիկայի բոլոր հիմնախնդիրներին՝ առցանց հարթակները բացել են մուտքը գլոբալ շուկաներ՝ հնարավորություն տալով ընկերություններին ազատորեն մրցակցել համաշխարհային տնտեսական միջավայրում։ Հենց նրանք, մարտահրավեր նետելով ավանդական մոդելներին, ստիպում են մեզ վերաիմաստավորել և մշակել նոր հավասարակշռված կանոններ և օրենքներ, որոնք հաշվի են առնում բոլոր կողմերի՝ օգտատերերի, վաճառողների և բուն հարթակների շահերը», — ասել է ԵՏՀ նախարարը։