Նորություններ

25.11.2024

Մաքսիմ Երմոլովիչ. «Միության երկրներում պետգնումների թվայնացման հարցերը, դրանց տեղեկատվական բացության ապահովումը մեր գերակայություններից են»

Այս մասին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատում երկրում թվային իրավունքի զարգացման մասին խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։

Մաքսիմ Երմոլովիչը հիշեցրել է, որ Ռազմավարություն-2025-ը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության երկրներում պետական գնումների թվայնացում, դրանց տեղեկատվական բացության ապահովում, այդ թվում՝ գնումների մասին տեղեկատվության, անբարեխիղճ մատակարարների գրանցամատյանի և անդամ պետությունների գնումների ոլորտի նորմատիվ իրավական ակտերի անարգել հասանելիության կազմակերպման միջոցով, բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչում, ազգային ռեժիմներից բացառումների կրճատում։

Հիմնարար դերը վերապահվում է պետական գնումների նպատակով ազգային ռեժիմի պայմաններով էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման ապահովմանը: Կողմերի փորձագետները ակտիվորեն աշխատում են համապատասխան Կանոնների տեքստի վրա։ Միության մասին պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնք Հանձնաժողովի խորհրդին տալիս են դրանք հաստատելու իրավասություն։

Ավարտվում է Բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին պայմանագրի վավերացման գործընթացը։

Պետգնումների նպատակով ապրանքների ծագման երկիրը հաստատելիս միատեսակ մոտեցում ստանալու համար Հանձնաժողովը ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ մշտապես կատարելագործում է Առանձին ապրանքատեսակների ծագման երկիրը որոշելու կանոնները այդ նպատակների համար։ Դրանք թույլ տվեցին ստեղծել միասնական թվային ռեսուրս՝ Արդյունաբերական ապրանքների Եվրասիական գրանցամատյան, որն օգնեց միասնականացնել անդամ պետություններում արտադրվող արտադրանքի մասին տեղեկությունների ստացումը:

Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանից տեղեկատվությունը (քաղվածքը) միասնական փաստաթուղթ է, որի տրամադրումն ապահովում է ԵԱՏՄ անդամ պետության հնարավոր մատակարարների անարգել մասնակցությունը մյուս անդամ պետության պետական գնումներին։ Ներկայումս Եվրասիական գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում 208 արտադրողի 19450 ապրանքների մասին։

«Պետական գնումների ոլորտի թվային օրակարգի իրագործման լավագույն հեռանկարներն ունեն լավագույն ազգային պրակտիկայից «աճած» նախաձեռնությունները: Մենք արդեն ունենք գործող նախագծեր, օրինակ՝ գնման նոր եղանակի՝ էլեկտրոնային խանութի ներդրումը։ Մենք ձգտում ենք անցնել պայմանագրի կնքման և բողոքարկման ձևակերպման էլեկտրոնային ձևաչափի, կրճատել գնման ընթացակարգերի իրականացման ժամկետները»,- նշել է ԵՏՀ նախարարը։