Նորություններ

21.11.2024

Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության ոլորտում ԵԱՏՄ դատարանի հետ Հանձնաժողովի փոխգործակցությունը նպաստում է Միության իրավունքի միատեսակ կիրառման ապահովմանը»

Նոյեմբերի 21-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի 7-րդ միջազգային խորհրդաժողովի լիագումար նստաշրջանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը ներկայացրել է իր կողմից վերահսկվող բլոկի աշխատանքը Միության անդրսահմանային շուկաներում մրցակցության կարգավորման նորմատիվ իրավական բազանի զարգացման ուղղությամբ։

ԵՏՀ նախարարը կարևորել է «4-րդ Մեծ Արձանագրության» նախագծի նախապատրաստումը, որը նախատեսում է Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության փոփոխություններ։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում դիմումների (նյութերի) քննարկման, հետաքննությունների իրականացման, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգը կարգավորող փաստաթղթերի հետագա կատարելագործման ուղղությամբ:

Նստաշրջանում հատուկ անդրադարձել են Շուկան որպես անդրսահմանային շուկա դասակարգելու չափորոշիչներում փոփոխություններ կատարելու հարցին, որոնք սահմանում են Հանձնաժողովի և ազգային հակամենաշնորհային մարմինների միջև իրավասությունների տարանջատումը: Ըստ Մաքսիմ Երմոլովիչի՝ «նման վերազգային լիազորությունների առկայությունը վկայում է ԵԱՏՄ-ի՝ որպես ինտեգրացիոն միավորման իրավական բնույթի մասին»։ Հավասար մրցակցային պայմանների ստեղծման շնորհիվ ապահովվում է չորս ազատությունների սկզբունքի լիարժեք իրականացումը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ դատարանի հետ Հանձնաժողովի փոխգործակցությանը, Մաքսիմ Երմոլովիչն ընդգծել է. «Մենք ուշադիր վերլուծում ենք Միության դատարանի պրակտիկան և ճշգրտում մեր իրավակիրառ և իրավաստեղծ գործունեությունը։ Մրցակցության ոլորտում մեր փոխգործակցությունը նպաստում է Միության իրավունքի միատեսակ կիրառման ապահովմանը»։ Մասնավորապես, Հանձնաժողովը ֆիզիկական անձանց ԵԱՏՄ դատարան դիմելու իրավունք տալու նպատակով կազմակերպել է Միության մասին պայմանագրի փոփոխությունների նախապատրաստումը։