Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական բիզնեսի ընկերակցության անդամների հետ։
«Հանձնաժողովի համար փոխգործակցությունը բիզնեսի հետ, այդ թվում՝ եվրոպական երկրների, աշխատանքի ռազմավարական ուղղություններից մեկն է: Նպատակը Եվրասիական տնտեսական միության անդրսահմանային շուկաներում բարեխիղճ մրցակցության զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ գերիշխող դիրքի չարաշահմանը, հակամրցակցային համաձայնագրերին, անբարեխիղճ մրցակցությանը։ Քննարկվել է Միությունում մրցակցության կանոնների խախտումների մասին դիմումներ ներկայացնելու կարգը և այս ոլորտում ԵՏՀ իրավասությունները։ Քննարկվել են ԵԱՏՄ-ում պետական գնումների արդիական թեմաները և եվրասիական ինտեգրման պայմաններում դրանց կարգավորման առանձնահատկությունները։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եվրոպական բիզնեսի ընկերակցության ներկայացուցիչները կաջակցեն ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի ոլորտային վերլուծությունների, մասնավորապես՝ դեղագործական արդյունաբերության շուկայի և էլեկտրոնային առևտրի հարթակների (մարկետփլեյսերի) վերլուծությունների աշխատանքներին: