Ինչպես նշվում է փաստաթղթում, 2021 թվականը կարևոր էր Միության միջազգային գործունեության արդեն առկա ուղղությունները գործնական բովանդակությամբ լցնելու միջոցով դրանց զարգացման տեսանկյունից:
«Շարունակվել է միջազգային կազմակերպությունների հետ Միության համագործակցության աշխարհագրության և որակի ընդլայնումը, երկխոսության գործնական բովանդակության ավելացումը։ Մեծ մասի հետ երկխոսությունը կառուցվում էր համակարգային, պլանային հիմքի վրա՝ Հանձնաժողովի բոլոր բլոկերի մասնակցությամբ: Նման համագործակցությունը Հանձնաժողովին թույլ է տալիս ստանալ տնտեսության տարբեր բնագավառներում կարգավորման առաջադեմ փորձն առաջին ձեռքերից, ինչպես նաև առաջ մղել Միության շահերը միջազգային ասպարեզում», - նշվում է զեկույցում։
ՇՀԿ-ի հետ Հանձնաժողովի փոխգործակցության ֆորմալիզացիան, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի հետ համագործակցության առաջընթաց զարգացումը թույլ տվեցին դուրս գալ, ըստ էության, նոր՝ ԵԱՏՄ-ՇՀԿ-ԱՍԵԱՆ ինտեգրացիոն ուրվագծի ձևակերպմանը: Նոր բովանդակություն է ստացել ԱՊՀ-ի հետ ԵԱՏՄ փոխգործակցության ուղղությունը. առաջին պլան է դուրս եկել Հանձնաժողովի աշխատանքը Միության իրավունքի և ԱՊՀ նորմատիվ բազայի կապակցման մոտեցումների մշակման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի միջև հակասությունների վերացման մասով:
Ավելացել է Միության նոր գործընկերների թիվը: 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հանձնաժողովը կնքել է համագործակցության կամ փոխըմբռնման 26 հուշագիր երրորդ երկրների կառավարությունների, նախարարությունների ու գերատեսչությունների հետ, 12 հուշագիր՝ տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ, 44 հուշագիր՝ միջազգային կազմակերպությունների հետ: ԵԱՏՄ-ն և անդամ պետությունները վեց առևտրային համաձայնագիր են ստորագրել երրորդ երկրների հետ:
Երրորդ երկրնրի և տարածաշրջանային միավորումների ՀՆԱ-ն, որոնց հետ ԵԱՏՄ-ն ֆորմալիզացրել է հարաբերությունները, կազմում է 40.4 տրլն ԱՄՆ դոլար (համաշխարհային ՀՆԱ-ի 31.6%-ը): Այդ երկրների բնակչությունը կազմում է 3.9 մլրդ մարդ (աշխարհի բնակչության 51%-ը):