15 օգոստոսի 2025 Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները Այսօր ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք կարևոր հարցեր: Նիստի արդյունքները մամուլի ասուլիսում ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը: Զեկուցվել է ԵԱՏՄ ներսում և երրորդ երկրների հետ երկաթուղային բեռնափոխադրումների ոլորտում թվայնացման գործընթացների արագացման մասին: Թվային տրանսպորտային փաստաթղթերին արդեն անցել են Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: Նշվել է Չինաստանի հետ այս ոլորտում գրանցված առաջընթացը՝ ստորագրվել է Էլեկտրոնային ստորագրության կիրառումն ապահովելու համար Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային բեռնափոխադրողների փոխգործակցության մասին համաձայնագիրը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ներկայացվել է Հանձնաժողովի զեկույցը ԵԱՏՄ-ում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի վերահսկողության ուժեղացման աշխատանքների արդյունքների մասին: Դրական դինամիկա է արձանագրվել մաքսային հսկողության կողմից ռիսկի սահմանված ցուցիչներից ցածր մաքսային արժեքով հարկատար ապրանքների ընդգրկման մասով: Միջկառավարական խորհրդի անդամներին տարեկան հաշվետվություն է ներկայացվել «հնգյակի» պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվանցման և բաշխման մասին: 2024 թվականին Միության երկրների բյուջեները ստացել են 15.2 մլրդ ԱՄՆ դոլար, որը գրեթե 3%- ով բարձր է 2023 թվականի ցուցանիշից: Հարկ է նշել, որ սա վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: «Կառավարությունների ղեկավարները հաստատել են ապրանքների ընդհանուր բորսայական շուկայում աճուրդների զարգացման ծրագիրը, որի լիարժեք գործարկումը նախատեսված է 2029 թվականին:  Հավանություն է տրվել անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին Հանձնաժողովի 2024 թվականի տարեկան հաշվետվությանը: ԵՄԿԽ անդամները համաձայնեցրել են Դեղերի և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների հետագա զարգացման հայեցակարգերը: Փաստաթղթերը սահմանում են աշխատանքների երկու կարևոր ուղղություն: Առաջինը արտադրվող արտադրանքի որակի ապահովումն է, երկրորդը՝ համապատասխան թվային հարթակներում գերատեսչությունների փոխգործակցության ընդլայնումը:  Աշխատանքներ են տարվում ընդհանուր աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման ուղղությամբ: ԵՏՀ-ն շարունակական հիմունքներով ձևավորում է դրանց ցանկը, ինչն էապես դյուրացնում է քաղաքացիների աշխատանքի տեղավորումը:  Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվում տրանսպորտային ոլորտում կադրային ներուժի զարգացմանը: Այս ուղղությունն այժմ ներառված է 2024-2026 թվականների պրոֆիլային ճանապարհային քարտեզում: Փաստաթղթի իրագործումը կնպաստի միասնական տրանսպորտային տարածության և տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորմանը: Կառավարությունների ղեկավարներին ներկայացվել է ԵԱՏՄ շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերի կարգավորման մոտեցումների իրականացման հնգամյա պլանը: ԵՄԿԽ հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-30-ին Մինսկում:
Ցուցադրել ավելին