«2021 թվականի արդյունքներով ԵԱՏՄ-ի և ԵԱՏՄ անդամ չհանդիսացող ՇՀԿ-ի երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2020 թվականի համեմատ աճել է 31,9%-ով՝ հասնելով 198,6 միլիարդ ԱՄՆ դոլարի, - արձանագրել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։ - Իսկ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է ևս մեկ երրորդով»։
Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում ԵՏՀ և ՇՀԿ քարտուղարության միջև Հուշագրի իրականացման միջոցառումների պլանի ստորագրման մասին։ Փաստաթուղթը համաձայնեցման վերջնական փուլում է և հիմք կդառնա երկու միավորումների ներուժի հետագա սիներգիայի համար։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել է համատեղ մշակել տրանսպորտային և լոգիստիկ մեգանախագիծ, որը կոչված կլինի Եվրասիական տարածաշրջանի տարածքի միավորմանը։ Նախաձեռնությունը նախատեսվում է քննարկել երկու միավորումների առաջիկա փորձագիտական խորհրդակցությունների շրջանակներում։ ԵԱՏՄ-ն այդ նպատակով պատրաստ է ներկայացնել մաքսային տարանցման, տրանսպորտային միջանցքների և երթուղիների թվայնացման ոլորտի սեփական մշակումները։
Նիստի շրջանակներում ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ՇՀԿ գլխավոր քարտուղարին է փոխանցել ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ազգային ծառայությունների ցուցափեղկի ստեղծման նախագծի վերաբերյալ նյութեր։
Օգոստոսին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հավանության է արժանացել ԵԱՏՄ երկրներում առաջնահերթ ենթակառուցվածքային տրանսպորտային նախագծերի ցանկը։ Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է ԵԱՏՄ երկրների յոթ նախագիծ՝ իրականացման տարբեր փուլերում։ Ընդ որում, բոլորն ուղղված են եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների, տարանցիկ ներուժի և այն տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը, որը ներառված է «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքներում, այդ թվում՝ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ կապակցման շրջանակներում:
ՇՀԿ գագաթնաժողովում նախատեսում են քննարկել փոխկապակցվածության և արդյունավետ տնտեսական տրանսպորտային միջանցքների զարգացման ռազմավարական փաստաթուղթ։ Նոր երթուղիների ստեղծման առաջարկները գրեթե ամբողջությամբ համընկնում են այն նպատակների և խնդիրների հետ, որոնք սահմանված են նաև ԵԱՏՄ ռազմավարական փաստաթղթերում։
Միխայիլ Մյասնիկովիչը և Չժան Մինը նաև ընդգծել են ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը մի շարք առաջնահերթ ուղղությունների շուրջ աշխատանքում, մասնավորապես՝ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների և անդրսահմանային վճարումների, առևտրի և ներդրումների ֆինանսավորման, գործարար շրջանակների և երիտասարդության միջև փոխգործակցության ամրապնդման համար ազգային արժույթների օգտագործման հիման վրա արժութավճարային համակարգերի ինտեգրման ոլորտում:
Սա 2022 թվականի ընթացքում ԵՏՀ Կոլեգիայի նախագահի և ՇՀԿ գլխավոր քարտուղարի արդեն երկրորդ հանդիպումն է։ Անցյալ տարի ԵՏՀ-ն և ՇՀԿ-ի քարտուղարությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ 2022 թվականի մայիսին Մոսկվայում կայացել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինի հանդիպումը, որտեղ կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և խորացման գործնական քայլերը։ ՇՀԿ գլխավոր քարտուղարն ընթացիկ տարվա ընթացքում ևս մասնակցել է Բիշքեկում 1-ին Եվրասիական տնտեսական համաժողովի և Սանկտ Պետերբուրգում Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին։