Նորություններ

05.10.2022

Միխայիլ Մյասնիկովիչը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԵԱՏՄ միջազգային գործունեության հարցեր

Հոկտեմբերի 5-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հարցերը ԵԱՏՄ մարմիններում հաջորդ տարվա ընթացքում Ռուսաստանի նախագահության համատեքստում:

Հանդիպման շրջանակներում քննարկվել է երրորդ երկրների և միջազգային միավորումների հետ Միության փոխգործակցության հարցը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱՊՀ, Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ ԵԱՏՄ համագործակցության հեռանկարներին։

Կողմերը նշել են բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացում ԵԱՏՄ-ն որպես Մեծ Եվրասիական գործընկերության ինտեգրացիոն ուրվագծի կենտրոններից մեկի դիրքավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունավետությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային ասպարեզում ԵԱՏՄ-ի տեղեկատվական դիրքավորմանը, ինչպես նաև երիտասարդության հետ աշխատանքի խնդիրներին։

Միխայիլ Մյասնիկովիչը և Սերգեյ Լավրովը պայմանավորվել են շարունակել ինտեգրացիոն օրակարգի վերաբերյալ աշխատանքային շփումները։