Այսօր ազգային պետությունները, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունները մշակում են իրենց ծրագրային և նպատակային փաստաթղթերը՝ թվային տնտեսության զարգացման և թվային ինքնիշխանության պաշտպանության տասնամյակի ընդհանուր տեսլականով՝ շարադրելով հիմնական նպատակները, ստեղծելով մոնիտորինգի համակարգ և նախանշելով այդ նպատակներին հասնելու հիմնական փուլերն ու միջոցները: Այս մասին հունիսի 20-ին Մինսկում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը «Գիտատեխնիկական համագործակցությունը որպես ԵԱՏՄ զարգացման հիմք նոր տնտեսական մարտահրավերների պայմաններում. խնդիրներ և լուծման ուղիներ» միջազգային գիտագործնական կոնֆերանսի շրջանակներում «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ» բաժնում։ Վարոս Սիմոնյանը նշել է, որ աշխարհը շարժվում է թիրախային ցուցանիշների ճանապարհով այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են կրթությունը թվային տեխնոլոգիաների ոլորտում, թվային ենթակառուցվածքը, բիզնեսի թվային վերափոխումը, պետական ծառայությունների թվային վերափոխումը:
«Եվրասիական թվային տարածքի շրջանակներում մենք արդեն աշխատանքներ ենք սկսել մեր ինտեգրված տեղեկատվական համակարգի կատարելագործման ուղղությամբ, վերանայել ենք թվային նախագծերի և նախաձեռնությունների նպատակադրման և իրականացման սկզբունքը։ Սակայն մեզ դեռ անհրաժեշտ է ուժեղացնել ՏՀՏ ոլորտում համաձայնեցված քաղաքականությունների անցկացումը, որոնք կարող են մշակվել առանձին միութենական համաձայնագրերի շրջանակներում», - նշել է ԵՏՀ նախարարը։