Նորություններ

29.03.2024

ԵԱՏՄ էներգետիկայի նախարարները քննարկել են ընդհանուր էներգաշուկաների ստեղծման սկզբունքային հարցեր

Միության անդամ պետությունների էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը՝ ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ, քննարկել է ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկաների ստեղծման արդիական հարցեր, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության էներգետիկական անվտանգության ապահովման հիմնական սկզբունքները և ուղղությունները։ Բարձր մակարդակի խորհրդակցությունը կայացել է մարտի 29-ին ԵՏՀ հարթակում։

Կողմերը քննարկել են Միության գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրերի առանձին ասպեկտներ և նախապատրաստման ընթացքը: «Մենք մտադիր ենք առաջիկայում շարունակել չհամաձայնեցված հարցերի առարկայական քննարկումը Միության մարմինների մակարդակով», - տեղեկացրել է ԵՏՀ նախարարը։
Էներգետիկայի նախարարները նաև հաստատել են, որ նպատակաուղղված են ընդհանուր էներգաշուկաների գործունեության զգայուն հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների ձեռքբերմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև ճանաչել են անդամ պետությունների և ամբողջ ԵԱՏՄ-ի էներգետիկական անվտանգության ապահովմանն միջոցների բավարարությունը և հայտնել, որ մտադիր են շարունակել համագործակցությունը էներգետիկական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

«ԵԱՏՄ անդամ պետությունները միասնական են մի շարք դիրքորոշումների հարցում։ Էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծումը և էներգետիկական անվտանգության ապահովումը ԵԱՏՄ երկրների ընդհանուր և կարևոր խնդիրն է»,- նշել է Արզիբեկ Կոժոշևը։