Նորություններ

25.05.2022 (Обновлено: 10.06.2022 15:00)

ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները քննարկել են էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի չկարգավորված դրույթները, ինչպես նաև համաձայնեցրել են առևտրային հարթակների ընտրությունը

Էներգառեսուրսների ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ձևավորումը դարձել է էներգետիկայի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստի առանցքային թեման, որն անցկացվել Է մայիսի 25-ին Բիշքեկում:

Հարցերի զգալի բլոկը վերաբերում էր Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի (Միության ԸԷՇ) ձևավորմանը։ Նախարարները քննարկել են Միության ԸԷՇ-ի շրջանակներում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների հասանելիության կանոնների և Միության ԸԷՇ-ի փոխադարձ առևտրի կանոնների նախագծերի առանձին չկարգավորված դրույթները, որոնք վերաբերում են ազատ երկկողմ պայմանագրերի գրանցման կարգին, յուրաքանչյուր միջպետական հատվածքում էլեկտրաէներգիայի սալդո-փոխհոսքերի շեղումների մեծության որոշմանը։ Ինչպես նաև էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների արժեքի որոշման սկզբունքները։ Հանդիպման մասնակիցները քննարկել են պայմանագրի պայմանների շուրջ տարաձայնությունների առկայության դեպքում էլեկտրաէներգիայի արտաառևտրային միջպետական հաղորդման ծառայության մատուցման պայմանները:

Էներգետիկայի նախարարությունների ղեկավարները համաձայնեցրել են առևտրային հարթակների ընտրությունը, որոնց հանձնարարվել է Միության ԸԷՇ-ում կազմակերպել էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտուր՝ ժամկետային պայմանագրերով և մեկ օր առաջ։

Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի կազմակերպման համար որոշվել են 3 առևտրային հարթակներ՝ «Էլեկտրական էներգիայի և հզորության շուկայի Ղազախստանի օպերատոր» ( «ԿՈՌԵՄ» ԲԸ), «Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքա-հումքային բորսա» ԲԸ և «Բելառուսի ունիվերսալ ապրանքային բորսա» ԲԲԸ, որոնք, ինչպես պլանավորվում է, կիրականացնեն գործարքների կնքում նշված առևտրային հարթակների միասնական առևտրային նստաշրջանում:

 Որպես մեկ օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատոր սահմանվել է «Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առևտրային համակարգի ադմինիստրատոր» ԲԸ-ն:

 Նշված առևտրային հարթակների ընտրությունը պետք է հաստատի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հերթական նիստի շրջանակներում:

 Խորհրդակցության շրջանակներում նաև համաձայնեցվել են Էներգետիկայի ոլորտում Միության անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը և դրա գործունեության կազմակերպչական փաստաթղթերը։

«Էլեկտրաէներգետիկայի ոլորտում փորձագետների կանոնավոր և ակտիվ աշխատանքի արդյունքում ներկայումս Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոնների նախագծերը գտնվում են պատրաստվածության բարձր աստիճանում։ Ես վստահ եմ, որ մնացած տարաձայնությունների կարգավորմանն ուղղված ջանքերը թույլ կտան շուկան գործարկել սահմանված ժամկետներում», — նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով նախարար Տեմիրբեկ Ասանբեկովը։ 

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին