Նորություններ

27.03.2024

ԵՏՀ կայքում հարցում կանցկացվի «մեկ պատուհանի» մեխանիզմի իրականացման համար գերակա գործիքների մշակման նպատակով

Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի իրականացման գերակա գործիքների մշակման հարցերով աշխատանքային խումբը համաձայնեցրել է Եվրասիական տնտեսական միության երկրների շահագրգիռ պետական մարմինների, իրավաբանական անձանց և գործարար համայնքների հարցման հարցաթերթիկների ձևերը «մեկ պատուհանի» մեխանիզմի իրականացման գործիքների գերակայությունը գնահատելու նպատակով:

Քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հարցում անցկացնելու կազմակերպական հարցեր։ Հարցումը նախատեսվում է սկսել 2024 թվականի ապրիլի վերջին և ավարտել մայիսի վերջին։

Գերակա գործիքների մշակումը մեր երկրներին թույլ կտա համատեղ ջանքերով կատարելագործել «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմները արտաքին տնտեսական գործունեության համակարգում՝ հաշվի առնելով նոր թվային հնարավորությունները, ինչը թույլ կտա բիզնեսի համար պարզեցնել արտաքին տնտեսական գործունեության իրականացումը և պետական մարմինների համար բարձրացնել պետական ծառայությունների տրամադրման և պետական գործառույթների իրականացման որակը և կրճատել ժամկետները:

Տեղեկանք

Այս աշխատանքը կատարվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի «Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների հետ համատեղ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի իրականացման գերակա գործիքների մշակման աշխատանքների կատարում» № 12 որոշմամբ հաստատված Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 9.4-րդ կետի իրականացման շրջանակներում։

«Մեկ պատուհանի» մեխանիզմի իրականացման գործիքների գերակայությունը որոշվում է հարցման մեթոդի հիման վրա:

Հարցում կատարելու վերաբերյալ մեթոդական հանձնարարականները ամրագրված են Հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի իրականացման գերակա գործիքների մշակման մասին» № 42 հանձնարարականում։