Նորություններ

15.05.2024

ԵԱՏՄ երկրների հարկային մարմինները տեղեկատվություն կփոխանակեն նոր ստանդարտների վերաբերյալ

Ուժի մեջ են մտել 2009 թվական դեկտեմբերի 11-ի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների մասին տեղեկատվությունը էլեկտրոնային տեսքով փոխանակելու մասին արձանագրության փոփոխությունները:

Նորամուծություններին համապատասխան՝ եվրասիական «հնգյակի» երկրների հարկային մարմինների միջև փոխանակումն այժմ իրականացվում է շաբաթական կտրվածքով (նախկինում գործում էր տասնօրյա պարբերականություն)։ Նաև ձևաչափատրամաբանական վերահսկողության արձանագրությունների փոխանակման ժամկետը երեքից կրճատվել է մինչև մեկ աշխատանքային օր։ Բացի այդ, Արձանագրությունը լրացվել է անուղղակի հարկերի գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջներով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի խոսքով՝ փոփոխություններն ուղղված են հարկային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության օպերատիվության, հարկային վերահսկողության արդյունավետությանը և հարկատուների կողմից ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման (ակցիզային հարկից ազատում) իրավաչափության վերաբերյալ հավաքագրված ապացուցողական բազայի որակի բարձրացմանը:

«Նոր միջոցները թույլ կտան արագացնել փոխադարձ առևտրի մասնակիցների կողմից ապրանքների արտահանման, անուղղակի հարկերի վճարման և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման փաստի հաստատումը»,- ասել է նախարարը։