Հոկտեմբերի 5-ին Սանկտ Պետերբուրգում՝ «Անտիկոնտրաֆակտ 2023» 11-րդ միջազգային համաժողովի բիզնես ծրագրի շրջանակներում տեղի կունենա «ԵԱՏՄ-ում կեղծ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի իրավակիրառ պրակտիկայի նոր միտումները» քննարկման նստաշրջան, որը կազմակերպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչությունը։
Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել.
- մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ պետություններում իրավակիրառ պրակտիկայի 2022 թվականի մշտադիտարկման արդյունքները,
- օրենսդրության փոփոխությունները և ԵԱՏՄ երկրների վարչական և իրավապահ մարմինների պրակտիկայում մտավոր սեփականության օբյեկտների անօրինական օգտագործման դեմ պայքարի արդիական միտումները,
- պետական մարմինների և իրավատերերի միջև փոխգործակցություն բիզնեսի վարման նոր պայմաններում կոնտրաֆակտի տարածումը կանխելու համար,
- ապրանքային նշանների սեփականատերերի կողմից իրավունքի չարաշահում և «զուգահեռ» ներմուծման հարցերով վարչական և դատական պրակտիկայի փոփոխություններ:
Նստաշրջանի բանախոսներն են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապահ և մաքսային մարմինների աշխատակիցներ, Միության պետությունների՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում գործող իրավաբանական ընկերությունների մասնագետներ։
Մասնակցությունը համաժողովին և քննարկման նստաշրջանին՝ անվճար հիմքով: Մասնակիցների գրանցումն իրականացվում է միջոցառման կայքում։
Տեղեկանք
«Անտիկոնտրաֆակտ» համաժողովը Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործարար միջոցառում է, որը հերթականությամբ անցկացվում է ԵԱՏՄ մարմիններում նախագահող պետությունում։ 2023 թվականին Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկիրը Ռուսաստանն է։
«Անտիկոնտրաֆակտ» առաջին Միջազգային համաժողովը կայացել է 2012 թվականին Մոսկվայում: Հետագա տարիներին համաժողովն անցկացվել է Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի Հանրապետություններում։ Այս տարի թվով տասնմեկերորդ համաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում։
«Անտիկոնտրաֆակտ 2023» Միջազգային համաժողովի կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունն է։ Համակազմակերպիչն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։