Նորություններ

19.08.2022 (Обновлено: 26.08.2022 09:50)

ԵԱՏՄ-ում բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի սահուն ձևավորման համար պայմաններ են ապահովվել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը օգոստոսի 19-ի հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագծին: Արձանագրության նախագիծն ուղարկվել է ԵԱՏՄ պետություններ՝ արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իրականացնելու համար։

Արձանագրությունը երկարաձգում է ազգային կանոններով բժշկական արտադրատեսակների գրանցման հնարավորություն նախատեսող անցումային շրջանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ 

Ակնկալվում է, որ արձանագրության ընդունումը կապահովի ԵԱՏՄ շրջանակներում բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի սահուն ձևավորումը։